• Latest news

Կատվի ճանկռոցն ավելի վտանգավոր է, քան Ձեզ թվում է

23 սեպտեմբերի, 2016  19:12

Կատվի ճանկռոցն ու կծոցներն ավելի վտանգավոր են, քան շատ մարդկանց կարող է թվալ: Ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention) փորձագետների զեկույցի համաձայն, կատուների կողմից ճանկռված մարդկանց մոտ կարող է ֆելինոզ առաջանալ, որը հայտնի է նաեւ որպես «կատվի ճանկռոցների հիվանդություն»:

Կենտրոնի վիճակագրության համաձայն, ամեն տարի ԱՄՆ-ում ֆելինոզով մոտ 12 000 մարդ է հիվանդանում, նրանցից մոտ 500-ը հիվանդանոց տեղափոխվելու կարիք է զգում:  

Հիվանդության հարուցիչը Bartonella henselae միկրոօրգանիզմն է, որը կատուների եւ որոշ այլ կաթնասունների մարմնի մակաբույծներից է:  Վարակը զարգանում է, երբ հարուցիչն ընկնում է կծոցից կամ ճանկռոցից առաջացած վերքի մեջ, ինչպես նաեւ այն դեպքում, եթե կատուները լիզում են մարդու վնասված մաշկը:  Հիվանդությունն օրգանիզմի ընդհանուր թունավորման է հանգեցնում, գլխացավերի, բարձր ջերմաստիճանի եւ ավշային հանգույցների վնասման: Բացի այդ, կատվի ճանկռոցից առաջացած տենդը կարող է ուղեղի եւ սրտի վնասվածքների պատճառ դառնալ:  

Ֆելինոզը (ինչպես եւ շատ այլ վարակներ) հատկապես վտանգավոր են թուլացած իմունիտետով մարդկանց համար. նրանց մոտ կարող են ուղեղի ծանր վնասվածքներ առաջանալ` էնցեֆալոպաթիա եւ նեյրոռետինգիտ:   Վարակի բուժման համար հիվանդներին հակաբիոտիկների կուրս են նշանակում եւ թերապիան ժամանակին սկսելու դեպքում, որպես կանոն, բարդություններ չեն զարգանում: 

Ֆելինոզով վարակման ռիսկը նվազեցնելուն կօգնի պարզ կանոնների հետեւելը. մասնավորապես, կատուների հետ խաղալուց հետո խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ, իսկ ընտանի կենդանիներին մշակել տզերի դեմ, որոնք բարտոնելլայի տարածողներ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել