• Latest news

Նոր դեղամիջոցի տարեկան կուրսը $2 մլն արժե

23 սեպտեմբերի, 2016  23:46

Մեծ Բրիտանիայում կիրառության համար հավանության է արժանացել Alexion Pharmaceuticals ընկերության նոր դեղամիջոցը, որը կոչվում է Ստրենսիկ (Strensiq). այն նախատեսված է ժառանգական հազվագյուտ հիվանդության` հիպոֆոսֆատազիայի բուժման համար: 

Այդ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ վնասված է ֆոսֆատազայի մետաքսանման հատուկ հյուսվածքը, որը հանգեցնում է ոսկրային եւ ատամնային հյուսվածքի միներալիզացիայի խանգարման: Բացի այդ, հիվանդների մոտ ջղակծկումներ են զարգանում, շնչառության խախտումներ, երիկամների հետ խնդիրներ եւ այլ բարդություններ:  Գոյություն ունի այդ հիվանդության հետ կապված ավելի քան  երկու հարյուր մուտացիա: Որոշ դեպքերում հիպոֆոսֆատազան կարող է չախտորոշված մնալ ամբողջ կյանքի ընթացքում, իսկ մյուս դեպքերում հարյուր տոկոսանոց մահացու ազդեցություն ունի:   

Alexion Pharmaceuticals-ի ստեղծած դեղամիջոցը նախատեսված է հիպոֆոսֆատազայի պերինատալ եւ ինֆանտիլ ձեւերի համար, որոնց դեպքում մահացությունն առավել բարձր է:  Ստրենսիկով բուժման տարեկան կուրսը մինչեւ   9  կգ կշռող երեխաների համար ԱՄՆ-ի 215 հազար դոլար է, իսկ չափահաս հիվանդի համար բուժման մեկ տարին երկու մլն դոլար կարժենա: 

Մեծ Բրիտանիայի Առողջապահության եւ բուժօգնության կատարելագործման ազգային ինստիտուտն ավելի վաղ մերժել էր հավանություն տալ այդ դեղամիջոցին դրա բարձր արժեքի պատճառով, բայց այժմ թույլատրել է դրա օգագործումը: Ավելի վաղ Ստրենսիկը հիպոֆոսֆատազայի բուժման համար արդեն հավանության էր արժանացել Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել