• Latest news

Հայաստանի համար յուրահատուկ շանս է ստեղծվել ռոբոտ-ասիստացված վիրաբուժություն ներդնելու համար. Կոնգրեսի մասնակիցներ

24 սեպտեմբերի, 2016  20:58

Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան (American Urological Association, AUA) այսօր ղեկավարում է էթնիկ հայ, եւ դա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար, մասնավորապես, երկրում ռոբոտ-ասիստացված վիրաբուժություն ներդնելու համար, կարծում է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը եւ Ռուսաստանում da Vinci-ի փորձագետ Միխայիլ Մոսոյանը:

Երեւանում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ ամենամյա կոնգրեսի շրջանակներում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Միխայիլ Մոսոյանը նշեց, որ da Vinci ռոբոտ ունենալը խնդիր է, եւ բանը միայն դրա արժեքը չէ: Այդ տեխնոլոգիայի մենաշնորհը ԱՄՆ-ինն է, որը չի ցանկանում այն վաճառել Հայաստանին եւ Վրաստանին նույնպես:

Նա կարծում է, որ այդ առումով այն հանգամանքը, որ AUA-ի նախագահը հայ է, կարող է շանս լինել Հայաստանի համար, եւ նա Հայաստան է ժամանել նաեւ այն բանի համար, որ ամերիկացի եւ ռուսաստանցի ուրոլոգների աջակցությամբ տեղի ունենա ռոբոտ-ասիստացված վիրաբուժություն կիրառելու մասին զրույց:

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգը ցույց տվեց ալիքաձեւ եռագույն կրծքանշանը, որը նա կրում է կոստյումի վրա, եւ որի վրա գրված է. «հայերն օգնում են հայերին»: «Աշխարհում կա 13 մլն հայ, եւ մենք ջանում ենք միմյանց ձեռք մեկնել եւ ջանում ենք կրթել միմյանց»,- ասաց է նա:

Դմիտրի Պուշկարը նշեց, որ կներկայացնի ռոբոտ-ասիստացված վիրաբուժության վերջին նվաճումների մասին զեկույց, եւ դա «ծրագիր է, որը պետք է լինի Հայաստանում, քանի որ այն աշխարհում ամենաառաջադեմն է»: «Նման Կոնգրեսը մեզ համար բացառիկ է, եւ այդ հարցը կքննարկվի»,- ասել է նա:

ՌԴ գլխավոր ուրոլոգի գնահատմամբ՝ Հայաստանին պետք է 1-2 ռոբոտ, Ռուսաստանում դրանց թիվը 25 է, իսկ համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում կա 4000 ռոբոտ:

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 23-24-ն ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ ամենամյա կոնգրեսը, որին մասնակցում են արտասահմանցի հյուրեր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել