• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում տարեսկզբից խնամել են էքստրեմալ ցածր քաշով երեք նորածնի

25 սեպտեմբերի, 2016  16:12

«Աստղիկ» ԲԿ-ի (նախկին «Մալաթիա») բացումից ի վեր` 2015 թվականի վերջից, ծննդատան նոր նորածնային բաժանմունքում ունեցել են երեք էքստրեմալ ցածր քաշով նորածին` 780 գր. (27 շաբաթյա հղիություն), 900 գր. (28 շաբաթյա) եւ 950 գր. (29 շաբաթյա): Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Աստղիկ» ԲԿ  նորածնային ծառայության ղեկավար Նարինե Պողոսյանը:

Նրա խոսքով` 780 գր. քաշով երեխայի մայրն ուներ ծանր պրեէկլամպսիա, նրա կյանքին սպառնում էր վտանգ, եւ որոշվել էր անհապաղ կեսարյան հատում կատարել: Երկրոդ դեպքում կնոջ մոտ սկսվել էր վաղաժամ ծննդաբերություն, երրորդին նույնպես  արվել էր անհապաղ կեսարյան հատում:  Նշված շրջանում, բժշկի խոսքով, գրանցվել են ընդհանուր թվով 70 ծանր ռեանիմացիոն դեպքեր:

Նարինե Պողոսյանը պատմեց, որ «Աստղիկ» ԲԿ նորածնային բաժանմունքում կան բոլոր պայմանները ծանր նորածինների վերակենդանացման եւ խնամքի համար: Յուրաքանչյուր ծննդաբերական պալատ կահավորված է ռեանիմացիոն սարքավորումներով, որը ներառում է ըստ իրավիճակի կիրառվող, ամեն տիպի ռեսպիրատոր թերապիայի ապարատներ` CPAP-ից (Constant Positive Airway Pressure) մինչեւ թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ): Բժիշկը հիշեցրեց, որ հիվանդանոցում գործում է թթվածին ե ամեն տեսակի գազ մատակարարող կենտրոնացված համակարգ:

Նորածնային բաժանմունքում կան Drager շնչառական ապարատներ եւ վերակենդանացման սեղանիկներ, ջերմակարգավորիչ սարքեր, գելային տաքացվող ներքնակներ, ֆոտոթերապիայի ժամանակակից լամպեր։ Կան նաեւ Caleo Drager կյուվեզներ, որոնք հնրավորություն են տալիս խնամել, կերակրել, կշռել երեխային առանց կյուվեզից դուրս բերելու:

Նարինե Պողոսյանն ընդգծեց, որ «Աստղիկ»-ը բազմապրոֆիլ հիվանդանոց է, եւ դա շատ կարեւոր է, քանի որ կարելի է անմիջապես խորհրդատվություն ստանալ նեղ մասնագետներից` մանկական սրտաբանից կամ ասենք` նյարդաբանից:

Էքստրեմալ ցածր քաշով երեխաները, որպես կանոն, մնում են հիվանդանոցում 2-ից 3 ամիս: Նրանք դուրս են գրվում մոտավորպաես 2 կգ. քաշով: Սկզբում նրանք սնունդ են ստանում պարէնտերալ եղանակով` երակի միջով, բայց հենց որ հնարավոր է դառնում, նրանց տրվում է նվազագույն էնտերալ սնուցում` մայրական կթած կաթ: Այնուհետեւ էնտերալ սնուցման ծավալը հետզհետե մեծացվում է` ընդհուպ 100%-ի: Ընդ որում արվում են անհասների անհրաժեշտ բոլոր սքրինինգները` սրտային եւ նյարդաբանական պաթոլոգիաները եւ անհասների ռեթինոպատիան հայտաբերելու համար: Եւ միայն այս ամենից հետո են երեխաները դուրս գրվում:

Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ ծննդատանը շնորհվել է III մակարդակ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել