• Latest news

Ծխողների տներում քաղցկեղածինների վտանգավոր բարձր խտություն են հայտնաբերել

26 սեպտեմբերի, 2016  16:47

Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ  6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել:  Նման նյութերով ներծծված տունն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում այնտեղ ապրող մարդկանց, հատկապես` երեխաների համար: Այդ մասին հայտնում են Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները (ԱՄՆ):

Մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղյակ է ծխելու եւ պասիվ ծխելու վտանգների մասին (որի դեպքում ծխողի արտաշնչած ծուխը հայտնվում է իր կողքին գտնվող մարդկանց թոքերում եւ վնասում է նրանց): Այժմ գիտնականներն ահազանգ են հնչեցնում այսպես կոչված երրորդական ծխելու հետեւանքով,  դա այն է, երբ մարդը ծխում է տարածքներում եւ մեքենաներում. ծխախոտի ծուխը ներծծվում է մակերեւույթի մեջ` այնտեղ թունավոր մասնիկներ թողնելով, որոնք հետո վնասում են այն մարդկանց առողջությանը, որոնք գալիս են այդ տարածք կամ նստում են ծխողի մեքենան: 

Նույնիսկ նրանց տներում, ով արդեն թողել է ծխելը, ծխախոտի ծխի քաղցկեղածին մասնիկները երկար ժամանակ պահպանվում են բազմոցներում, պատերում եւ գորգերում. վերջին ծխած ծխախոտից առնվազն   6 ամիս անց:  Այդ տվյալները ստացվել են 90 ծխողի մասնակցությամբ հետազոտության արդյունքում, որոնք պատրաստվում էին վերջ տալ վնասակար սովորությանը: 6 ամսվա ընթացքում հետազոտողները պարբերաբար այցելել են նրանց տներ եւ տարբեր մակերեւույթներից նմուշներ են վերցրել, ինչպես նաեւ հենց ծխողների եւ նրանց հետ ապրող մարդկանց թքի եւ մեզի անալիզներ: 

90 կամավորի միայն 8 տոկոսն է կարողացել հաջողությամբ թողնել ծխելը: Բայց այդ մարդկանց բնակարաններում, ինչպես նաեւ նրանց մատներին նիկոտինի մասնիկներ են մնացել: Ծխողների հետ նույն տարածքում ապրող մարդկանց անալիզները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում եւս քաղցկեղածին բաղադրիչների բարձր խտություններ են եղել, իսկ ամենից վատն այն է, որ այդ խտությունը 6 ամսվա ընթացքում շատ դանդաղ է նվազել, չնայած այն բանին, որ նրանց կողքին արդեն չեն ծխել: Այդ ամենն այն մասին է վկայում, որ ծխողների եւ նրանց շրջապատող մարդկանց համար ծխելու հետեւանքները կարող են անհամեմատ ավելի երկարատեւ լինել, քան շատերին այսօր թվում է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել