• Latest news

5 միրգ եւ բանջարեղեն, որոնք ճիշտ է կեղեւով ուտել

27 սեպտեմբերի, 2016  15:24

Ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն արժե մաքրել կեղեւից, չէ որ հաճախ հենց կեղեւում են բոլոր օգտակար վիտամինները եւ հանքանյութերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք ավելի ճիշտ է կեղեւով ուտել:  

Խնձորներ

Խնձորի կեղեւում տարրալուծվող պեկտին մանրաթել կա, որը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը եւ զսպում է գլյուկոզայի կայուն ցուցանիշները: Հենց այդ պատճառով խնձորը խորհուրդ է տրվում միայն կեղեւով ուտել:  

Խաղող

Խաղողն ավելի մեծ քանակությամբ թունաքիմիկատներ է պարունակում, քան ցանկացած այլ միրգ: Բայց նույնիսկ չնայած դրան, չարժե հանել դրա կեղեւը, չէ որ դրանում ռեսվերատրոլ թունաքիմիկատն է պարունակվում, որը շատ օգտակար է սրտի համար: Եթե հնարավորություն կա, օրգանական խաղող գնեք եւ կեղեւով կերեք: 

Սմբուկ

Սմբուկի կեղեւը հզոր հակաօքսիդանտ նասունին է պարունակում, որը ծայրաստիճան կարեւոր է ուղեղի հյուսվածքների առողջության պահպանման համար: Ավելին` նասունինը ֆլավոնոիդ է, որի օգտագործումն օգնում է քաշը վերահսկողության տակ պահել: 

Վարունգ

Վարունգում իհարկե շատ քիչ միկրոէլեմենտներ կան եւ շատ ջուր, բայց եթե Դուք վարունգը կեղեւով օգտագործեք, ավելի շատ կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, А եւ К վիտամիններ կստանաք: Բացի այդ, վարունգի կեղեւը զգալի քանակությամբ օրգանիզմի համար ծայրաստիճան օգտակար մանրաթելեր է պարունակում, որոնք ոչ միայն խթանում են մարսողական գործընթացները, այլեւ երկարատեւ հագեցածություն են ապահովում եւ կանխում են չափից շատ ուտելը: 

Կարտոֆիլ

Կարտոֆիլի կեղեւում անհամեմատ ավելի շատ երկաթ, մանրաթելեր եւ ֆոլատներ են պարունակվում, քան փափկամսում: Ավելին, կարտոֆիլի կեղեւում 5-10 անգամ ավելի շատ են ֆոլատները, քան փափկամսում: Այդ պատճառով կարտոֆիլը կեղեւով ուտելն ավելի օգտակար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է