• Latest news

Գիտնականները բացահայտել են քաղցկեղային ուռուցքների «անտեսանելի գլխարկի» գաղտնիքը

27 սեպտեմբերի, 2016  20:19

University of British Columbia-ի գիտնականները բացահայտել են, թե քաղցկեղային բջիջներին ինչպես է հաջողվում խաբել իմունային համակարգին եւ նրա համար անտեսանելի մնալ. հենց այդ անտեսանելիությունն է հիվանդությանը թույլ տալիս տարածվել ամբողջ մարմնով` մետաստազներ առաջացնելով:  

Ուիլֆրիդ Ջեֆֆերիսը, որը հետազոտության առաջատար հեղինակն է, նշել է, որ իմունային համակարգը արդյունավետորեն հաղթահարում է առաջնային ուռուցքները, բայց երբ մետաստազներ են հայտնվում, այն այլեւս չի կարողանում ճանաչել քաղցկեղային բջիջները եւ կանգնեցնել հիվանդության առաջխաղացումը: Գիտնականներին հաջողվել է հասկանալ այն մեխանիզմը, որն այդ դեպքում գործում է եւ նրանք արդեն սկսել են միջոց փնտրել` հետ շրջելու ուռուցքների  «թաքնվելու» գործընթացը:

Vancouver Prostate Centre-ի աշխատակիցների հետ նրանք շագանակագեղձի քաղցկեղով մի քանի հարյուր հիվանդի տվյալների վերլուծություն են կատարել եւ պարզել են, որ քաղցկեղի կրկնություններն առավել հաճախ պատահել են այն հիվանդների մոտ, որոնց ուռուցքները կորցրել են ինտերլեյկին-33-ը` ցիտոկին-իմունոկարգավորիչը: Չարորակ գոյացությունները ժամանակի հետ փոխվում են գենետիկական մակարդակում, էվոլյուցիա են ապրում եւ փոփոխման գործընթացում կարող են կորցնել  ինտերլեյկին-33 արտադրելու կարողությունը: Երբ այդ սպիտակուցն անհետանում է ուռուցքից, իմունային համակարգը դադարում է դրա բջիջները ճանաչել որպես թշնամական, ինչի հետեւանքով հիվանդությունը վերահսկողությունից դուրս է գալիս:  Դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ քաղցկեղը սկսվում է այն հյուսվածքներում, որոնք շրջապատում են օրգանները` թոքերի, շագանակագեղձի, երիկամների եւ շատ այլ ուռուցքային հիվանդություններ: 

Այժմ գիտնականները նախատեսել են հետագա հետազոտություններ կատարել` իմանալու, թե արդյոք ինտերլեյկին-33-ի թեստն արդյունավետ միջոց է` պարզելու, թե ինչպես է օրգանիզմում զարգանում որոշակի տեսակների քաղցկեղը: 

Իրինա Սարանչովան` գիտական աշխատանքի հեղինակներից մեկը, մեկնաբանել է, որ այդ սպիտակուցը կարող է շագանակագեղձի քաղցկեղի առաջին կենսանշիչներից մեկը լինել եւ հավելել է, որ մոտ ապագայում գիտական խումբը պատրաստվում է կրկնել աշխատանքը, բայց արդեն` հիվանդների ավելի մեծ թվի հետ:  Համալսարանի աշխատակիցները նաեւ պարզել են, որ եթե որոշ քանակությամբ ինտերլեյկին-33 տեղադրվի աճած ուռուցքի մեջ, իմունային համակարգը դարձյալ կճանաչի այն: Ապագա հետազոտությունները ցույց կտան, թե այդ բացահայտումը որքանով է օգտակար քաղցկեղի որոշակի տեսակների արդյունավետ թերապիայի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է