• Latest news

Սպորտով զբաղվելը կարող է պաշտպանել բակտերիական վարակներից

27 սեպտեմբերի, 2016  23:36

Կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը կարող է 10 տոկոսով նվազեցնել բակտերիական վարակների մեծամասնությամբ վարակվելու ռիսկը: Այդ մասին հայտնում են Aalborg University-ի գիտնականները (Դանիա):

Գիտնականները քիչ ակտիվ կենսակերպ վարող մարդկանց առողջությունը համեմատել են նրանց առողջության հետ, ովքեր բավարար ժամանակ են հատկացնում ֆիթնեսին:  Կանոնավոր մարզումները` չափավորից մինչեւ միջին ինտենսիվությամբ, կապված են ցիստիտի ռիսկի համապատասխանաբար 21 տոկոս եւ 32 տոկոս նվազման հետ:  Իմիջիայլոց, ֆիզիկական ակտիվության մակարդակը չի պաշտպանել թոքային համակարգի բակտերիական վարակներից, ցույց է տվել հետազոտությունը:  

Հետազոտության ընթացքում գիտնականները 2007-ից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում հետեւել են Դանիայի 18 874 բնակչի կենսակերպին եւ առողջությանը: Նրանք վերլուծել են այն ժամանակը, որ կամավորները ծախսել են ֆիզիկական ակտիվության վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել են այդ մարդկանց նշանակված հակաբիոտիկների ցանկը, որոնց հիման վրա հնարավոր է եղել եզրակացություն անել բակտերիական վարակների մասին: Տվյալ ժամանակահատվածում 5 368 մարդ օգտվել է տվյալ դեղամիջոցների նշանակումներից: 

Հիշեցնենք, որ նստակյաց կենսակերպը ամբողջ աշխարհում մահացության ռիսկի չորրորդ խորոշագույն գործոնն է համարվում. ամեն տարի ֆիզիկական ցածր ակտիվության հետեւանքով 3,2 մլն մարդ է կյանքից հեռանում:

Իսկ սպորտով զբաղվելն առողջության համար բազմաթիվ ապացուցված առավելություններ ունի, որոնց թվում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, դիաբետի, աղիների եւ կրծքավանդակի ուռուցքների, ինչպես նաեւ դեպրեսիայի ռիսկի նվազումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել