• Latest news

Ապրիլին վիրավորված Ռուբենն ինքն է կառավարում հատուկ անվասայլակը

27 սեպտեմբերի, 2016  16:41

Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը շարունակում է Գերմանիայում իր բուժումը: Կլինիկան, որում այսօր նա վերականգնողական բուժում է անցնում, նրան հատուկ անվասայլակ է տրամադրել, որը նա կարող է կառավարել  ձախ ձեռքով: Այդ սայլակի օգնությամբ նա կարող է ինքնուրույն տեղաշարժվել եւ զբոսանքի դուրս գալ առանց կողմնակի օգնության: 

Ռուբենի ազգականները NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են, որ ամենօրյա վերականգնողական եւ ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների տեւողությունը վերջերս մեծացրել են, ինչպես նաեւ նոր պրոցեդուրաներ են հավելել, բայց բուժումն ընդհանուր առմամբ շատ լավ է ընթանում:  

Ռուբենի եւ մոր վիզան առանց որեւէ խնդրի երկարացնում են, որովհետեւ տեսնում են, որ Ռուբենն իրոք բուժվում է այդ կլինիկայում, իսկ մայրը հոգ է տանում նրան:  Ազգականների խոսքով, այսօր կարելի է շատ տարօրինակ լուրեր լսել այն մասին, թե, օրինակ, Ռուբենն ու իր մայրը փախստականների ճամբարում են կամ որ պատրաստվում են նրանց վտարել երկրից, սակայն այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: 

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը զինվորական ծառայության ընթացքում ծանր վնասվածք է ստացել ողնաշարի հատվածում եւ նրա վերջույթները գործնականում անշարժացած են: Գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերականգնել նրանց շարժունակությունը եւ նրան օգնել ավելի ինքնուրույն դառնալ: Այժմ Ռուբենը Գերմանիայում է:  

Այս պահին նրա բուժման համմար արդեն վճարված է, բայց չի բացառվում, որ նրան ողնաշարի վիրահատություն եւ հետվիրահատական վերականգնում անհրաժեշտ լինի. այդ դեպքում առկա միջոցները գուցե չբավականացնեն եւ նրա ընտանիքին եւս մի քանի հազար եվրո անհրաժեշտ լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել