• Latest news

Լույս աշխարհ է եկել «երեք ծնողներից ծնված» առաջին երեխան

27 սեպտեմբերի, 2016  21:57

Ծնվել է աշխարհում առաջին երեխան, որի բեղմնավորման համար օգտագործվել է նոր տեխնոլոգիա՝ փոխանցելով երեք մարդու ԴՆԹ: Այս մասին հայտնում է New Scientist-ը: Նորածին Աբրահիմ Հասանը 5 ամսական է: Նա ունի երեք մարդու ԴՆԹ՝ մոր, հոր եւ դոնորի:

Դոնորի գենետիկ ինֆորմացիան պետք է օգնի երեխային խուսափել մոր գեները ժառանգելուց, որոնք կարող են հանգեցնել հիվանդության զարգացման:

Տեխնոլոգիան թույլ է տալիս հազվագյուտ գենետիկական հիվանդություններով ծնողներին առողջ երեխա լույս աշխարհ բերել: Բժիշկները կարծում են, որ այդ մեթոդիկան նոր դարաշրջան է բացում բժշկական հետազոտությունների համար եւ կարող է օգնել շատ մարդկանց:

Երեխայի ծնողները Հորդանանից են: Նրա մայրը Լեյի համախտանիշի  կրող է, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Ընդ որում, մայրն առողջ է, սակայն գենետիկ մուտացիայի պատճառով նրա երկու երեխաներն արդեն մահացել են:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն անցյալ տարի հավանություն էր տվել բեղմնավորման տեխնիկաներից մեկին, որին կարող են մասնակցել 3 մարդ: Բեղմնավորվում է միանգամից մի քանի ձվաբջիջ, իսկ որոշ էմբրիոններ ոչնչացվում են: Սակայն մուսուլման զույգը հրաժարվել էր այդ տեխնիկայից կրոնական պատկերացումներից ելնելով:

Ի վերջո ամուսինները դիմել էին Նյու Յորքում անպտղության բուժման «Նոր հույս» կենտրոնին:

Գիտնականները բեղմնավորման  նոր մեթոդ էին մշակել, որով մոր ձվաբջջից հանում են միջուկը եւ տեղափոխում դոնորի ձվաբջիջ, որտեղից էլ հանվում էր դոնորի ձվաբջջի միջուկը: Արդյունքում ստացվել է մոր եւ դոնորի միտոքոնդրիումների ԴՆԹ-ով ձվաբջիջ: Հենց միտոքոնդրիումներն են փոխանցում  Լեյի համախտանիշը: Դրանից հետո գիտնականները բեղմնավորել են նոր բջիջը հոր սերմնահեղուկով:

Ստացվել էր 5 էմբրիոն, որոնցից միայն մեն էր նորմալ զարգացել: Դա էլ տեղադրվել էր մոր արգանդում: Երեխան ծնվել էր 9 ամիս անց:

Այս մեթոդը դեռ հավանություն չի ստացել ԱՄՆ-ում, այդ պատճառով դրա համար ամերիկացի գիտնականները մեկնել էին Մեքսիկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել