• Latest news

AlfaPharm-ը բջջային հավելված է գործարկել

27 սեպտեմբերի, 2016  22:44

AlfaPharm դեղատների ցանցը Android եւ iOS օպերացիոն համակարգերով բջջայինների համար հավելված է գործարկել, որը առաջինն է դեղերի վաճառքի ոլորտի համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց AlfaPharm ընկերության մարկետինգի համակարգող Արա Պողոսյանը՝ նշելով, որ հավելվածում առկա է AlfaPharm դեղատների քարտեզը, դրանց աշխատանքային ժամերը, հեռախոսահամարները, դեղերի առկայության  եւ գործող ակցիաների մասին տեղեկատվությունը, որը պարբերաբար թարմացվում է:

«Հավելվածի Drug Stores ենթաբաժնում Google–ի քարտեզի միջոցով կարելի է տեսնել Ձեր շրջակայքում գտնվող  բոլոր AlfaPharm դեղատները: Կանաչ գունավորումը նշանակում է, որ դեղատունը տվյալ պահին  բաց է»,- հավելվածը ներկայացնելով՝ ասաց նա, նկատելով, որ, օրինակ, անհրաժեշտ դեղամիջոցը գտնելու համար, պետք է անցնել Find Drugs ենթաբաժինը եւ փնտրման տիրույթում հավաքել հետաքրքրող դեղամիջոցի անվանումը, այնուհետեւ սեղմելով  նրա վրա կարելի է տեսնել, թե Ձեզ ամենամոտը գտնվող որ դեղատանն է այն առկա:

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել հետեւյալ հղումներով

App Store - https://itunes.apple.com/am/app/alfa-pharm/id1109916111?mt=8

Google Play - https://play.google.com/store/apps/details?id=am.gtest.alfapharm&hl=ru

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել