• Latest news

«Հոնկոնգյան» գրիպը Ռուսաստան է գալու

28 սեպտեմբերի, 2016  10:39

AH3N2 գրիպի հոնկոնգյան տարբերակը այս տարի կարող է Ռուսաստան գալ, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

«Մեզ շատ անհանգստացնում է այն, որ փոխվել է AH3N2 գրիպի շտամը, անցած տարի դա 2013-ի «Շվեյցարիան» էր, իսկ այս տարի «Հոնկոնգ» տարբերակն է: Այն շատ թեթեւ է անցնում ու այս տարի, ըստ կանխատեսումների, նոր տարբերակով այն անցնելու է Հյուսիսային կիսագնդով ու հասնելու Ռուսաստան»,- ասել է Պոպովան:

Այս գրիպը առանձնապես վտանգավոր է նախադպրոցական տարիքի երեխաների ու տարեց մարդկանց համար, նշել է գերատեսչության ղեկավարը: Այդ կապակցությամբ այս տարի պատվաստվելը պարտադիր է, շեշտել է նա:

«Հոնկոնգյան» գրիպին մարդկությունը վաղուց է ծանոթ, ասել է Պոպովան: Առաջին բռնկումները նկարագրված են դեռ 19-րդ դարում, իսկ ամենաուժեղ բռնկումը տեղի է ունեցել 1968-69թթ., այն ժամանակ այդ գրիպը բազմաթիվ կյանքեր էր խլել»-հիշեցրել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը

Մինչդեռ НТВ –ն հայտնում է, որ ինֆեկցիան արդեն գրոհել է Ռուսաստանի խորքերը: Սարսափելի էնտերովիրուսը հիմա տարածված է յոթ ռեգիոններում: Ոչ թե եզակի, այլ զանգվածային դեպքեր են գրանցվել Սիբիրում ու Հեռավոր Արեւելքում, Ռուսաստանի հարավում ու կենտրոնական մասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել