• Latest news

Երկաթյա մասնիկները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում

28 սեպտեմբերի, 2016  15:20

Սթենֆորդի համալսարանի գիտնականները  հայտնաբերել են, որ երկաթյա նանոմասնիկները, որոնք ստեղծվել են անեմիայի բուժման համար, ակտիվացնում են իմունիտետը եւ նրան ստիպում են ոչնչացնել քաղցկեղային բջիջները: 

Հետազոտության հեղինակ Հայկե Դալդրուպ-Լինկը նշում է, որ նանոմասնիկները սովորաբար դիտարկվում են սոսկ որպես դեղերն օրգանիզմ հասցնելու միջոց, բայց իրականում, պարզվել է, դրանք ի վիճակի են հետաքրքրաշարժ էֆեկտներ ստեղծել: 

«Մենք շատ զարմացանք, որ այդ նանոմասնիկները մակրոֆագներին ստիպեցին հարձակվել մկան մարմնի ներսում քաղցկեղային բջիջների վրա: Մենք կարծում ենք, որ այդ հնարքն արդյունք կտա նաեւ մարդու օրգանիզմում ուռուցքների բուժման դեպքում», - հայտնել է նա:

Գիտնականներն իրենց բացահայտումը կատարել են ֆերումոկսիտել դեղամիջոցը մշակելիս, որը ստեղծվել է երկաթի նանոմասնիկների հիման վրա: Այն ուղղված է անեմիայի դեմ պայքարին եւ արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ի առողջապահական մարմինների կողմից: 

Մակրոֆագները իմունային համակարգի կարեւոր բջիջներ են համարվում. Դրանք օրգանիզմը մաքրում են կենսաաղբից, բակտերիաներից եւ քաղցկեղային բջիջներից: 

Այն, որ երկաթի նանոմասնիկներն անսովոր եղանակով են ազդում մակրոֆագների պահվածքի վրա, գիտնականները նկատել են փորձերի ժամանակ, որոնց ընթացքում նանոմասնիկների ազդեցությանն են ենթարկել մկների բջիջների մշակություններ:  Դա նրանց մղել է երկաթի նանոմասնիկները քաղցկեղի դեմ պայքարում օգտագործելու մտքին:   Իրենց տեսությունը նրանք ստուգել են կրծողների վրա, որոնց մարմնում  չարորակ բջիջներ են տեղադրվել: 

Մկներին երեք խմբի են բաժանել: Առաջինը երկաթյա նանոմասնիկների ներարկումներ է ստացել, որոնք լցված էին հակաքաղցկեղային դեղամիջոցով, երկրորդին «դատարկ» նանոմասնիկներ են տվել, իսկ երրորդ պոպուլյացիան ծառայել է որպես վերահսկիչ խումբ:  

Փորձարկումը ցույց է տվել, որ եւ առաջին, եւ երկրորդ խմբերում նանոմասնիկներն իրենց միանման եղանակով են պահել. նրանք արգելակել են ուռուցքների աճը եւ մակրոֆագերին ակտիվացրել են` պայքարելու քաղցկեղային բջիջների դեմ: Ինչ վերաբերում է վերահսկիչ խմբին, այստեղ իմունային համակարգն ուղղակի անտեսել է ուռուցքը: 

Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ նանոմասնիկները նաեւ տարբեր օրգաններում մետաստազները կանխարգելելու կարողություն  ունեն: 

Նախատեսված է  ֆերումոկսիտոլի ազդեցությունը, որն արդեն անվնաս դեղամիջոց է ճանաչվել,  ապագայում ստուգել քաղցկեղային հիվանդների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել