• Latest news

Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում

29 սեպտեմբերի, 2016  10:42

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը   (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Խոսքը նախկինում անհայտ հակաբիոտիկի մասին չէ. վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել: 

Մեղրի հականեխիչ հատկանիշների մասին վաղուց է հայտնի, բայց հետազոտողները որոշել են միջոցը նորովի օգտագործել:  Նրանք առաջարկում են մեղրային լուծույթով լվանալ միզամուղ ձողախողովակները, որոնցից օգտվում են միզուղիների հիվանդություններով հիվանդանոցներում գտնվող հիվանդները:   

Պլաստիկ խողովակների ներքին մակերեւույթին բակտերիաներ են կուտակվում, որոնք կարող են վատացնել հիվանդների վիճակը` նոր վարակներ առաջացնելով: Ձողախողովակները մեղրով լվանալն օգնում է թույլ չտալ, որ բակտերիական նստվածք առաջանա, որը հեռացնելը բարդ է: 

Գիտնականներն առաջարկում են 3,3 տոկոսանոց լուծույթ օգտագործել. նրանք արդեն պարզել են, որ այն արդյունավետորեն կանխում է բակտերիական կենսաժապավենների ձեւավորումը` պայքարելով ուրոգենիտալ վարակներ առաջացնող առավել տարածված միկրոօրգանիզմների` աղիքային ցուպիկի եւ Proteus mirabilis-ի դեմ:

Կլինիկաներում մեղրային վարակազերծումն առայժմ չեն փորձարկել, բայց հեղինակները կարծում են, որ այն անվտանգ պաշտպանություն կհանդիսանա հիվանդների համար եւ ձողախողովակները, նման մշակումից հետո, հիվանդների մոտ ալերգիա կամ միզափամփուշտի բորբոքում չեն առաջացնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել