• Latest news

Արմեն Մուրադյանը կիսվել է իր կարճաժամկետ եւ երկարաժամկետ պլաններով

28 սեպտեմբերի, 2016  16:49

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն այսօր` սեպտեմբերի   28-ին շագանակագեղձի երեք վիրահատություն կկատարի նոր լազերի օգտագործմամբ, որը Հայաստանը նվեր է ստացել արտադրող ընկերությունից:   Իսկ երկարաժամկետ կարիերային պլաններ նա առայժմ չունի: Այդ մասին Արմեն Մուրադյանը պատմել է լրագրողների հետ զրույցի ընթացքում` նախապատրաստվելով առաջին վիրահատությանը:  

«Այս 2.5 տարին, երբ ես նախարար էի, շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր: Բայց ես այնուամենայնիվ բժիշկ եմ, վիրաբույժ:  Պետք է ասեմ, որ այս պահին ես երկարաժամկետ պլաններ չունեմ: Ինչ   վերաբերում է մոտակա պլաններին, այսօր պատրաստվում եմ   3 լազերային վիրահատություն կատարել, որոնք ինձ շատ են հետաքրքրում», - ասել է նախկին նախարարը: 

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով երեկ` սեպտեմբերի 27-ին առողջապահության նախարար է նշանակվել Լեւոն Ալթունյանը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Երբ դա հայտնի դարձավ, շատ լուրեր հայտնվեցին, թե այժմ որտեղ է աշխատելու նախկին նախարարը:  Առավել մեծ ժողովրդականություն է վայելում այն տարբերակը, թե Արմեն Մուրադյանը պետք է մեկնի Ռուսաստանում աշխատելու, որտեղ, ըստ լուրերի, նրան լավ պաշտոն են առաջարկել: Նախկին նախարարն ինքը չի հաստատել այդ լուրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է