• Latest news

Գիտնականները կասկածի են առել կյանքի ծագման վերաբերյալ հանրահայտ տեսությունը

30 սեպտեմբերի, 2016  22:34

Սկրիպպսի ինստիտուտից կենսաբանների մի խումբ կյանքի ծագման վերաբերյալ նոր հիպոթեզ է առաջ քաշել, որի համաձայն, դեզօքսիռիբոնուկլեինային թթուների   (ԴՆԹ) եւ ռիբոնուկլեինային թթուների (ՌՆԹ) մոլեկուլները միաժամանակ են էվոլյուցիա ապրել:   Գիտնականները դրանով կասկածի են առել ՌՆԹ-աշխարհի մասին հայտնի տեսությունը:  

ՌՆԹ-աշխարհի տեսությունը ենթադրում է, որ մի շարք քիմիական ռեակցիաներ հանգեցրել են ռիբոնուկլեինային թթուների ինքնավերարտադրվող մոլեկուլների ձեւավորման: Ժամանակի հետ դրանք սկսել են ժառանգական տեղեկատվության կրող դառնալ եւ կոդավորել են սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունները: Ինչ-որ պահի այդ դերը ստանձնել է ԴՆԹ-ն: 

Գիտնականները ենթադրել են, որ վերջին փուլում պետք է ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի տարրերի խառնում տեղի ունենար, ինչը պետք է հանգեցներ հիբրիդային շղթաների առաջացման:  Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նման հիբրիդները բոլորովին կայուն չեն: Դրանք չէին կարող գեներ ձեւավորել, ինչպես նաեւ պատճենվել բարձր ճշգրտությամբ: Այդ պատճառով քիմերային մոլեկուլները չէին դիմանա ավելի կայուն ռիբոնուկլեինային թթուների հետ մրցակցությանը:   Նման անկայունության պատճառը շաքարների կառուցվածքներում տարբերություններն են  (ռիբոզները ՌՆԹ-ում եւ դեզոքսիռիբոզները ԴՆԹ-ներում):

Ժամանակակից օրգանիզմներում, եթե ռիբոնուկլեոտիդը սխալմամբ ներկառուցվում է ԴՆԹ-ի շղթայի մեջ, հատուկ ֆերմենտներն ուղղում են խախտումը:  Դա մատնանշում է, որ էվոլյուցիան հանգեցրել է առավել կայուն մոլեկուլներով համակարգի առաջացման: Հակառակ դեպքում գեների գոյությունն անհնարին կլիներ:  

Հետազոտողները կարծում են, որ ՌՆԹ-ն եւ ԴՆԹ-ն պետք է միասին ի հայտ գային եւ զարգանային: Ընդ որում, ԴՆԹ-ն կարող էր ավելի շուտ ձեւավորվել, իսկ ռիբոնուկլեինային թթուները կարող էին էվոլյուցիա ապրել այն սինթեզելու  համար: Սակայն նման գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՌՆԹ-ն արդեն «իմանա», թե ինչից է կազմված դեզօքսիռիբոնուկլեինային թթուն:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել