• Latest news

9 ամսում «Stent for life» ծրագրի շրջանակում 1317 ստենտավորում են արել

29 սեպտեմբերի, 2016  19:44

2016 թվականի առաջին  9 ամսվա ընթացքում Սրտի անհետաձգելի վիրահատության  «Stent for life» ծրագրի շրջանակում  պսակաձեւ զարկերակների ստենտավորման 1317 վիրահատություն է կատարվել: Այդ բոլոր վիրահատություններն արվել են պետպատվերի շրջանակում:   Այդ մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:  

Նրա խոսքով, անցյալ տարվա առաջին  9 ամսվա ընթացքում 737 ստենտավորում են արել, գրեթե  2 անգամ պակաս, իսկ ամբողջ 2015 թվականի ընթացքում` 1516: 

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում («Stent for life» ծրագրից դուրս), Ծաղիկ Վարդանյանի ներկայացրած տվյալների համաձայն, տարեկան մոտ 11 000 սրտի եւ անոթների վիրահատություն է կատարվում, որոնցից մոտ 5000-6000 հազարը` ստենտավորում: Ամեն տարի նաեւ 18  տարին չլրացած անչափահասների 150-300 վիրահատություն է կատարվում:

Հիշեցնենք, որ «Stent for life» ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականի հունվարից: Ծրագրի շրջանակում ծրագրի չափանիշներին համապատասխանող բոլոր հիվանդները (հիվանդը պետք է սրտամկանի կաթված տարած լինի ST էլեւացիայով (սրտի սուր կաթվածի ամենածանր տեսակը, որը հայտնի է որպես լայնածավալ կաթված), կկարողանան պետպատվերի շրջանակում  ստենտավորում անցնել, ինչը կարող է փրկել նրանց կյանքը:  Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անձինք միայն, որոնք ներառված չեն անվճար բուժսպասարկման, այդ թվում` ստենտավորման իրավունք ունեցող սոցիալական խմբերում:  

Ծրագիրը մեկնարկել է Երեւանի 4 բուժկենտրոնում, ինչից հետո դրանում ներառվել են նաեւ մնացած բոլոր կլինիկաները, որոնք անգիոգրաֆիական ծառայություն ունեն, ինչպես նաեւ Գյումրիի եւ Գորիսի երկու մարզային կլինիկա: 

Մասնագետները պնդում են, որ այդ ծրագրի ներդրումից հետո սրտի կաթվածների հետեւանքով մահացությունը Հայաստանում նվազել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել