• Latest news

Ալերգիան գլոբալ խնդիր է մնում. Երեւանում ընթանում է Մոլեկուլային ալերգոլոգիայի դպրոց

29 սեպտեմբերի, 2016  18:34

Ալերգիան ամբողջ աշխարհում շարունակում է գլոբալ խնդիր մնալ` աշխարհի բոլոր երկրների առողջապահության համակարգերի լրջագույն մարտահրավերներից մեկը:  Ալերգիայի տարբեր ձեւերով մարդկանց թիվն աշխարհում շարունակում  է աճել եւ առայժմ անհնար է խոսել ոչ միայն իրավիճակի վերահսկողության, այլեւ  նույնիսկ դրա կայունացման մասին: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի երեւանյան կենտրոն հիմնադիր Տիգրան Դավթյանը: 

Այսօր` սեպտեմբերի 29-ին Երեւանում ընթանում է Մոլեկուլային ալերգոլոգիայի դպրոցը, որի ընթացքում, նշել է Տիգրան Դավթյանը, հայտնի միջազգային դասախոսները հայ մասնագետներին պատմում են տարբեր երկրներում ալերգիկ հիվանդությունների  ախտորոշման, բուժման եւ կանխարգելման մոտեցումների մասին: Դասախոսություններով հանդես են գալիս, մասնավորապես, պրոֆեսորներ Ֆելիքս Գաստագերը եւ Վիկտորիա Ղարիբը Վիեննայի բժշկական համալսարանից եւ Ալեքսանդր Հիլը INUNIMAI-ից (International Network of University for Molecular Allergology and Immunology).

Դպրոցը նախատեսված է ալերգոլոգների, ԼՕՐ մասնագետների, մաշկաբանների, թերապեւտների, թոքաբանների, մանկաբույժների եւ բոլոր հետաքրքրված մասնագետների համար: 

Տիգրան Դավթյանը նշել է, որ ամեն տարի աշխարհը փոխվում է մեր շուրջը. փոխվում է էկոլոգիան, սնունդը, ջուրը, օդը, հետո էլ մեր կյանքում նորանոր սինթետիկ եւ կիսասինթետիկ առարկաներ են հայտնվում:  Գլոբալ էկոլոգիական փոփոխությունները տարբեր կերպ են ազդում մարդու առողջության վրա. որոշ դեպքերում, երբ օրգանիզմը բախվում է որեւէ նոր, անծանոթ բանի, նա աննորմալ իմունոլոգիական պատասխան է տալիս  անծանոթ նյութին ալերգիկ հակազդեցության տեսքով: Համակարգային հիվանդությունները, խրոնիկական բորբոքումները արտաքին հարուցիչներին օրգանիզմի ոչ նորմալ հակազդեցության այլ օրինակներ են: 

Ամեն տարի գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում նման հակազդեցությունների, ընդ որում, ալերգիաներ լինում են ոչ միայն երեխաների մոտ, այլեւ արդեն ձեւավորված իմունային համակարգով մեծահասակների:  Այդ պատճառով անհրաժեշտ է համարժեք քայլեր ձեռք առնել ալերգիկ հիվանդությունների ախտորոշման եւ դրանց դեմ պայքարի նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել