• Latest news

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի երրորդ տարեկան կոնֆերանսը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին

30 սեպտեմբերի, 2016  12:06

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի երրորդ տարեկան կոնֆերանսը՝ «Ապագայի բժշկությունը. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով, նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին: Կոնֆերանսի կազմակերպիչների եւ մասնակիցների մեծ մասը անկախության սերնդի երիտասարդ մասնագետներ են: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երիտասարդ բժիշկների հայկական միության նախագահ Գեւորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս կոնֆերանսը հրաշալի հնարավորություն է ոչ միայն անցյալ տարվա արդյունքներն ամփոփելու համար եւ բժիշկների համայնքին ներկայացնելու այնպիսի ոլորտների ամենահետաքրքիր նորույթները, ինչպիսիք են ռադիոլոգիան, ուռուցքաբանությունը, մանկաբարձությունն ու գինեկոլոգիան, այլեւ եւս մեկ անգամ համոզվելու, որ, այսպես կոչված, անկախության սերունդը արդեն կայացել է եւ միանգամայն հաջողությամբ:

«Կոնֆերանսի կազմկոմիտեի գերակշիռ մեծամասնությունը անկախության սերնդի ներկայացուցիչներ են: Դա նշանակում է, որ անկախ Հայաստանը ծնել է երիտասարդ բժիշկների լավ սերունդ, որոնք կարողացել են այսպիսի խոշոր կոնֆերանս կազմակերպել. 2016 թվականին Հայաստանում դեռեւս չի եղել ավելի խոշոր գիտական կոնֆերանս», - ասաց Գեւորգ Գրիգորյանը:

Հայաստանի երիտասարդ բժիշկներից բացի, կոնֆերանսին նաեւ մասնակցում են այլ երկրներից ժամանած հյուրեր: Նրանց թվում է շաքարախտի հայտնի մասնագետ Հակոբ Անտարամյանը ԱՄՆ-ից, մեզ հետ զրույցում ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել