• Latest news

ԱՄՆ-ում հավանություն են տվել դիաբետի բուժման նպատակով արհեստական ենթաստամոքսային գեղձին

30 սեպտեմբերի, 2016  13:14

Ամերիկյան FDA-ն հավանություն է տվել  MiniMed 670G ենթաստամոքսային գեղձին, որը ներկայացվել է Medtronic ընկերության կողմից եւ նախատեսված է  14 տարեկանից մեծ հիվանդների դիաբետի բուժման համար: Հետաքրքիր է, որ սարքն ավելի վաղ է հավանության արժանացել, քան ենթադրվում էր. ակնկալվում էր, որ  FDA-ն  իր որոշումը կհրապարակի 2017 թվականի գարնանից ոչ շուտ:

Սարքը կազմված է զգայուն սենսորից եւ ինսուլինային պոմպից: 1-ին տեսակի դիաբետով հիվանդների մոտ այն ավտոմատ կերպով 5 րոպեն մեկ չափում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ ինսուլինի անհրաժեշտ չափաքանակն է ներմուծում: MiniMed 670G օգտագործող հիվանդներն այլեւս կարիք չունեն մշտապես հետեւել շաքարի մակարդակին եւ ինքնուրույն ներարկումներ անել. անհրաժեշտ է ընդամենը տվյալներ մտցնել սննդի ընդունման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին:  Մշակողները կարծում են, որ սարքն էականորեն կթեթեւացնի հիվանդների կյանքը, չէ որ ոմանց մոտ ներարկման անհրաժեշտությունն իսկ սթրես է առաջացնում:  

Ինսուլինային պոմպեր են օգտագործում դիաբետով շատ հիվանդներ, սակայն նրանք ստիպված են ձեռքով չափել շաքարի մակարդակը: Դիաբետով այլ հիվանդներ կրելի սենսորներ են օգտագործում, որոնք ի վիճակի չեն ինսուլինային ներարկումներ անել:   Medtronic ընկերության ստեղծած արհեստական ենթաստամոքսային գեղձն օգտագործման համար թույլատրված առաջին սարքն է, որն այս երկու գործառույթն էլ իրականացնում է: Նման սարքերի մշակմամբ զբաղվում են նաեւ այլ արտադրողներ:  

Սարքի գինն առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, բայց ենթադրվում է, որ MiniMed 670G-ը մոտ 5000-8000 դոլար կարժենա: Այդ գումարի մեջ ներառված չէ սենսորի արժեքը, որն անհրաժեշտ է ամեն տարի փոխել. այն եւս մի քանի հազար դոլար կարժենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել