• Latest news

3D տպիչով տպված ոսկրերը կօգնեն իսկական ոսկրեր աճեցնել

1 հոկտեմբերի, 2016  10:49

Northwestern University-ի գիտնականներն Ադամ Յակուսի գլխավորությամբ արհեստական ոսկրային հյուսվածք են ստեղծել, որը հնարավոր է տպել 3D տպիչով: Նոր նյութը, որը կոչել են Hyper-Elastic Bone (հիպերառաձգական ոսկոր), աչքի է ընկնում բարձր ամրությամբ, իսկ անհրաժեշտ ձեւի ոսկրը դրանից հնարավոր է շատ արագ պատրաստել:

Այժմ վիրահատության ընթացքում, օրինակ, դիմածնոտային, բժիշկները հաճախ ստիպված են լինում հիվանդի ազդրի ոսկրից հատված վերցնել, ինչը զգալիորեն բարդացնում է հիվանդի վերականգնման գործընթացը եւ իհարկե կապված է մի շարք բարդությունների հետ: Կենսանյութի օգտագործումը թույլ է տալիս խուսափել շատ բարդություններից եւ խնդիրներից:

Գիտնականներն արդեն կենսանյութն օգտագործել են կենդանիների վրա` առնետների ողնաշարի հատվածներ եւ կապիկի գանգի բեկորներ տպելով: Մակակա ռեզուսների գանգում փորված անցքերը սպիացել են 4 շաբաթ անց: Գիտնականները պոկման ոչ մի նշան, վարակներ կամ այլ կողմնակի էֆելտներ չեն հայտնաբերել: Բացի այդ, արհեստական ոսկրային նյութը իմպլանտացիայից հետո խթանել է օրգանիզմի սեփական ոսկրերի աճը:

Մշակման հեղինակները վստահ են, որ այդ եղանակով հնարավոր կլինի ոսկրերի հատվածներ տպել դիմածնոտային, ատամնաբուժական եւ այլ վիրահատությունների համար: Բացի այդ, դրանք հնարավոր կլինի օգտագործել նեոնատալ վիրաբուժության մեջ` որոշ բնածին արատների վերացման համար:

Մարդկանց վրա արհեստական ոսկրային նյութի փորձարկումները նախատեսված է սկսել առաջիկա հինգ տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել