• Latest news

Առողջապահության նոր նախարարը ծանոթացել է աշխատակիցներին եւ տվել առաջին հանձնարարականները

30 սեպտեմբերի, 2016  19:31

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Նախարարը նաեւ ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում`  վիրավոր զինվորների եւ ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։ Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը եւ իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաեւ հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որեւէ փոփոխություն չպետք է լինի։

Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում հորդորում ենք դիմել առողջապահության նախարարություն։

Լեւոն Ալթունյանը նաեւ հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել