• Latest news

Մարդու սիրտը մյուս օրգաններից արագ է ծերանում

1 հոկտեմբերի, 2016  14:29

Մարդու ամենաարագ ծերացող օրգանը սիրտն է, պարզել են անգլիացի գիտնականները։ Մեծ Բրիտանիայում բնակիչների 80 տոկոսի սիրտը մյուս օրգաններից ավելի շուտ է ծերանում, հայտնել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները։

Ծերացման պատճառը մարմնի ավելորդ քաշն է ու քիչ շարժվելը։ Մասնագետները ուսումնասիրել են 575 հազար մարդու առողջական վիճակը։ Առավել կրիտիկական դեպքերում մարդիկ 45 տարեկանում ունեցել են այնպիսի սիրտ, որը պետք է ունենային մոտ 60 տարեկանում։

Շուտ ծերացող սիրտը խոցելի է զանազան հիվանդությունների նկատմամբ, բացի դրանից կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ։ Գիտնականների հետազոտությունը շատ կարեւոր է այն առումով, որ Միացյալ Թագավորությունում մեծահասակ բնակչության երկու երրորդը ավելորդ քաշի խնդիր ունի կամ էլ ճարպակալում։ Դա եվրոպական երկրների վատագույն ցուցանիշն է։

40 տարեկանից փոքր բրիտանացիների 89 տոկոսն ունի ժամանակից շուտ ծերացած օրգաններ։ Իսկ բրիտանուհիների 41 տոկոսը նույն խնդիրն ունի։ Կանանց բախտն այս հարցում ավելի շատ է բերել, քանի որ նրանք ավելի ուշադիր են իրենց առողջության ու քաշի նկատմամբ, բացատրում են մասնագետները։

Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչն ունի սիրտ, որի տարիքը 10 տարով գերազանցում է մարմնի մյուս օրգանների տարիքը։ Յուրաքանչյուր 14-րդի մոտ այդ խզումը կազմում է 15 տարի։ Հետազոտողները հայտնում են, որ զարգացած պետություններում շաը տարածված են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը, հիպերտոնիան ու շաքարախտը, իսկ այդ խնդիրները կարող են մահացու վտանգավոր սրտային հիվանդությունների պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է