• Latest news

Բանգլադեշում ծերունի- երեխա է ծնվել

1 հոկտեմբերի, 2016  20:05

Բանգլադեշի Մագուրա քաղաքում լույս աշխարհ է եկել մի երեխա, որի մարմինը ծածկված է բազմաթիվ կնճիռներով, աչքերը ներս ընկած են, իսկ մարմնին՝ խիտ մազածածկույթ։

Բժիշկները կարծում են, որ երեխայի մոտ Հաթչինսոն -Գիլֆորդի պրոգերիայի համախտանիշ է՝ հազվագյուտ հիվանդություն, որը ախտահարում է չորս միլիոնից մեկին։ Հիվանդությունը կապակցված է միջուկային սպիտակուցներից մեկին՝ LMNA–ին վերաբերող մուտացիայի հետ։ Բացի դրանից հիվանդների ԴՆԹ-ում հայտնաբերվում են նաեւ այլ խանգարումներ, մասնավորապես վնասված են լինում ռեպարացիային՝ ԴՆԹ-ում սխալների վերացման գործընթացին մասնակցող ֆերմենտները։

Շատ հիվանդների մոտ պրոգերիայի ախտանիշները դրսեւորվում են ոչ ի ծնե՝ այլ միայն 2-3 տարեկանում։ Այդ հիվանդությունով տառապող երեխաները հաճախ ավելի շուտ են ծերանում ու հազվադեպ են ողջ մնում մինչեւ դեռահասության տարիք։ Հայտնի է դեպք, երբ հիվանդը մահացել է 45 տարեկանում ու դա առայժմ նման ախտորոշումով հիվանդի կյանքի առավելագույն գրանցված տեւողությունն է։

Աշխարհում պրոգերիայի ընդամենը հարյուր դեպք կա գրանցված։ Ոչ այնքան վաղուց հայտնի է դարձել Բանգլադեշում պրոգերիայի եւս մեկ դեպքի մասին։ Տղան հիմա 4 տարեկան է ու նա նորմայից 8 անգամ արագ է ծերանում՝ ամբողջական ատամնաշար նա ուներ արդեն 3 ամսականից, իսկ հիմա ատամներից մի քանիսն արդեն թափվել են։

Այսօրվա դրությամբ պրոգերիան անբուժելի է համարվում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է