• Latest news

Ամերիկացին կարող էր Զիկա վիրուսով վարակվել հոր արցունքներից

1 հոկտեմբերի, 2016  21:32

Զիկա տենդով հիվանդացած ամերիկացին, ամենայն հավանականությամբ, վարակվել էր մահամերձ հոր արցունքների կամ քրտնքի միջոցով։

Յուտա նահանգի 38-ամյա բնակիչը թուլություն էր զգացել իր մահամերձ 73-ամյա հորը օգնություն ցուցաբարելուց չորս օր հետո։ Նրա հոր մահը առաջին դեպքն էր ԱՄՆ-ում , որը ամերիկացի բժիշկները պաշտոնապես կապակցել են Զիկա տենդի հետ։ Որդին սրբում էր հոր արցունքներն ու քրտինքը, օգնում , որ բուժքույրը տեղաշարժի նրան, ընդ որում այդ ամենն անում էր առանց պաշտպանիչ ձեռնոցների։ Նշում են նաեւ, որ որդին հոր արյան հետ որեւէ կոնտակտ չի ունեցել։

Տարեց տղամարդուն հոսպիտալացրել էին Զիկա վիրուսով դեռ հունիսին՝ Մեքսիկա կատարած ճամփորդությունից հետո։ Նրա արյան մեջ գտել էին վիրուսի արտասովոր բարձր կոնցենտրացիա՝ ավելի քան 100 հազար անգամ շատ , քան մյուս հիվանդների մոտ։ Բժիշկները ենթադրում են, որ դրա պատճառը կարող էր լինել դենգե տենդը, որով հիվանդացել էր տղամարդը։ Նաեւ նա մեկ ամիս առաջ քիմիաթերապիա էր անցել։ Ամերիկացին մահացել էր՝ հիվանդանոցում չորս օր անցկացնելուց հետո։

«Այդ հազվագյուտ դեպքը (քրտնքի ու արցունքների միջոցով վարակվելը) կօգնի մեզ պարզել վիրուսի ամբողջական սպեկտրը ու հասկանալ, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել՝ նման սպեցիֆիկ իրավիճակներում մեկ մարդուց մյուսին վիրուսի փոխանցումը կանխելու համար»,- ասել է Յուտա նահանգի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով մասնագետ Սանկար Սվամինատխանը։

Ավելի վաղ մկների վրա ամերիկացի հետազոտողների անցկացրած լաբորատոր փորձերը ցույց են տվել , որ աչքերը կարող են վիրուսի համար ռեզերվուար ծառայել։ Նշում էին, որ չի բացառվում վիրուսի փոխանցումը հիվանդի աչքերի հետ կոնտակտի միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել