• Latest news

Օրական 8 բաժակ ջուր խմելը չի օգնի նիհարել

18 մարտի, 2014  22:07

Մեծ քանակությամբ մաքուր ջուր խմելը չի օգնոմ նիհարել: Այսպիսի եզրահանգման է եկել Բիրմինգհեմում Ալաբամայի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր (University of Alabama at Birmingham) Բեթ Քիթչինը, հայտնում է Newswise-ը:

«Ապացույցները, որ ջրի օգնությամբ հնարավոր է նիհարել, չափազանց քիչ են, ուստի դա պարզապես առասպել է»,- ասում է պրոֆեսորը, որը զբաղվում է սննդային հարցերով:

Քիթչինի խոսքով՝ ջուր խմելը չի նպաստում ճարպերի այրմանը. միայն մեկ հետազոտություն է ցույց տվել, որ շատ ջուր խմող մարդիկ ավելի շատ կալորիա են այրել, բայց խոսքը կալորիաների աննշան քանկության մասին է, եւ դժվար թե դրանք բավարար լինեն նիհարելու համար:

Ըստ մեկ այլ տարածված առասպելի՝ պետք է օրական 8 բաժակ մաքուր ջուր խմել: Քիթչինը կարծում է, որ այդ առասպելն անհիմն է:

«Այո, մարդու օրգանիզմին անհրաժեշտ է շատ հեղուկ, բայց փաստ չէ, որ հատկապես ջուրն է այրում ճարպերը կամ փակում ախորժակը: Ուստի եթե Դուք ջուր չեք սիրում, սարսափելի ոչինչ չկա»,- ասում է Քիթչինը:

Իհարկե, հենց ջուրն է օգնում պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը, բայց եթե Դուք չեք սիրում ու չեք կարողանում հասարակ ջուր խմել, Քիթչինը խորհուրդ է տալիս դրա փոխարեն կանաչ թեյ, հանքային ջուր կամ սուրճ օգտագործել: Քիթչինի կարծիքով՝ շատերն անտեսում են սուրճն ու չեն հասկանում, որ այն եւս կարող է մարդու օրգանիզմին բավական շատ ջուր տալ, բնականաբար, պայմանով, որ մարդը շատ սուրճ է խմում:

Քիթչինը նաեւ հերքել է առասպելը, թե շատ սառը ջուրն օգնում է նիհարել:

«Դուք հաճախ լսում եք, որ սառը ջուրն օգնում  է կալորիաներ այրել: Հնարավոր է՝ մի քանի ավելորդ կալորիա պակասում է, բայց դա բավարար չէ նիհարելու գործընթացը սկզբնակետից առաջ տանելու համար»,- ասում է պրոֆեսորը:

Եվ այսպես, չարժե, որ նրանք, ովքեր ուզում են նիհարել, հույս դնեն մեծ քանակությամբ ջուր խմելու վրա: Իսկապես, նիհարել հնարավոր է միայն ճիշտ սնվելու եւ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ, իսկ ջուրը միայն կօգնի օրգանիզմին ու կհանի թունավոր նյութերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել