• Latest news

Թոշակի գնալը բարերար ազդեցությո՞ւն է ունենում առողջության վրա

19 մարտի, 2014  21:53

Թոշակի անցնելը լավացնում է առողջական վիճակը, ասված է նոր հետազոտության մեջ, որը վերջերս տպագրվել էր Human Resources ամսագրում, փոխանցում է Newsmax Health-ը:

Թոշակառուներն ավելի շատ ժամանակ են ֆիզիկապես ակտիվ լինում, քանի որ վարժությունների եւ սպորտի ժամանակը չի սահմանափակվում աշխատանքով: Բացի դրանից՝ որոշ մարդկանց դեպքում նյարդային աշախատանքն ու սթրեսը վատ սովորություններ են առաջացնում, ինչպիսին, օրինակ, ծխելն է:

Եզրակացությունները հիմնված են Միչիգանի առողջության համալսարանի եւ թոշակառուների շրջանում կատարված հետազոտությունների վրա, որոնք արվել են ԱՄՆ-ի Ծերության հարցերով ազգային ինստիտուտի հովանու  ներքո:  Ինստիտուտը երկու տարին մեկ հարցում է կատարել ԱՄՆ-ի 50 տարեկանից մեծ 26000 քաղաքացու շրջանում: Թոշակի անցնելուց 2-4 տարի առաջ հարցվածների 69%-ն ասել է, որ ծխել է, իսկ թոշակի անցնելուց հետո այդ թիվը նվազել է մինչեւ 54%-ի: Թոշակառուները նաեւ շաբաթական 3 անգամ, օրական նվազագույնը 30 րոպե ջանասիրաբար մարզվել են:

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր իրապես սիրում են իրենց աշխատանքը: Նրանք, ըստ ամենայնի, ընկնում են ընկճախտի ճանկը, երբ թոշակի են անցնում:

ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիայի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Մայքլ Ինսլերը նշում է, որ այն, թե մարդն իրեն ինչպես է զգում թոշակի անցնելուց հետո, շատ անհատական է:

«Մենք հաշվարկում ենք միջին ցուցանիշն ամբողջ բնակչության համար»,- ասում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է