• Latest news

Հայաստանում այսօր գրիպի վիրուս չի շրջանառվում. մասնագետ

21 հոկտեմբերի, 2016  13:52

Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը նորմայի սահմաններում է, հիվանդացության աճ, անցյալ տարվա համեմատ, չկա: Հակառակը, նույնիսկ որոշակի անկում է գրանցվել: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով, անցյալ ամիսների համեմատ, նկատվում է սուր շնչառական վարակների բնական սեզոնային ակտիվացում՝ ցրտերի ֆոնին եւ հաշվի առնելով մրսածության գործոնը:

Ըստ Լիանա Թորոսյանի՝ ներկայում Հայաստանում գրիպի վիրուսներ չեն արձանագրվել, կան ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպ, այսինքն՝ շնչառական այլ վարակներ: Իրավիճակը նույնքան հանգիստ է ամբողջ տարածաշրջանում եւ, ԱՀԿ-ի կանխատեսմամբ, 2016-2017 թվականներին գրիպի եւ ՍՇՎ սեզոնը խոստանում է հանգիստ լինել:

Որոշ կանխատեսումների համաձայն՝ այս սեզոնին կգերակշռի, այսպես կոչված, հոնկոնգյան գրիպը (H3N2), սակայն, մասնագետի հավաստմամբ, խուճապի համար որեւէ հիմք չկա: Ըստ նրա՝ վիրուսի բոլոր տեսակները միանման են տարածվում եւ բուժվում:

Լիանա Թորոսյանը պարզաբանեց, որ Հայաստանում գրիպի եւ ՍՇՎ սեզոնը սկսվել է հոկտեմբերին, եւ այդ ժամանակաշրջանը կտեւի մինչեւ հաջորդ տարվա ապրիլ: «Այդ ընթացքում մենք պետք է զգոն լինենք, իհարկե՝ չպետք է վախենանք, բայց պետք է հետեւենք բժիշկների կոչերին եւ խորհուրդներին»,- ասել է նա:

Ըստ Լիանա Թորոսյանի՝ բոլոր բժիշկները, բոլոր հիվանդանոցները պատրաստ են սեզոնին: ԱՀԿ-ի փորձագետը այժմ Հայաստանի վարակաբանների եւ համաճարակաբանների համար սեմինար է անցկացնում սեզոնի առանձնահատկությունների մասին: Օգոստոսից վերապատրաստում են անցել վերակենդանացման բաժանմունքների մասնագետները:

Հայաստանում երկրորդ ալիքը, որպես կանոն, սպասվում է ձմռան ամենացուրտ ամսին՝ փետրվարին, եւ ծանր դեպքեր հիմնականում լինում են հենց այդ ժամանակ:

Լիանա Թորոսյանը երկրի բնակչությանը կոչ արեց հագնվել եղանակին համապատասխան, ինքնաբուժմամբ չզբաղվել, առանց պատճառի հակաբիոտիկներ չընդունել, սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում տանը մնալ եւ չշփվել առողջ մարդկանց հետ, պահպանել հազալու եւ փռշտալու էթիկան, հետեւել անձնական հիգիենային: Նա հավելեց, որ փռշտալիս ավելի ճիշտ է բերանը փակել արմունկով, այլ ոչ թե ձեռքի ափով, քանի որ դրանից հետո ափի միջոցով կարող ենք կրկին վարակել ինքներս մեզ եւ ուրիշների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է