• Latest news

Դժվարամատչելի հետազոտությունների գները պետպատվերի շրջանակում վերանայվել են

21 հոկտեմբերի, 2016  19:15

ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի եւ բարձր տեխնոլոգիական   հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։

Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբարայդ գումարներն սպառվում էին։

Նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որեւէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ ծրագրի 2016թ. ֆինանսավորումն ավարտվել է։

«Մենք հնարավորություն գտանք չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը եւ համալրել գումարները, որպեսզի մինչեւ տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,-այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների, առաջին հերթին` թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական եւ այլ հետազոտությունների գործող գները։ 

Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել են տարիներ առաջ եւ վերջին ժամանակաշրջանում չեն վերանայվել: Այս ընթացքում զգալի աճել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչը մրցակցության հետեւանքով հանգեցրել է մատուցվող ծառայությունների գների նվազման:

Բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձեւավորվող գներին, ինչը նշված շուկայում ազատ մրցակցության հնարավորություն կստեղծի, իսկ որ առավել կարեւոր է` պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ կսպասարկվեն: 

Լեւոն Ալթունյանը դիմեց նաեւ բժիշկներին։ «Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երեւի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին եւ վիճակին»,-նշեց նախարարը։  Արդեն իսկ մշակվել  եւ ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ եւ արձանագրություններ, որոնցով  բժիշկներն առաջնորդվելու են։ Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն  համապատասխան միջոցներ։Լեւոն Ալթունյանը հորդորեց բժիշկներին եւս մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։

Այժմ նախարարությունը նոր պայմանագրեր է կնքում նշված ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում է, որ ուղեգրեր ունեցող մեր քաղաքացիները մեկ շաբաթից հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի։ 

Հարցերի եւ բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գիծ` 010-52-77-82 հեռախոսահամարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել