• Latest news

Լեւոն Ալթունյանը՝ պետպատվերում կանխավճարից հետվճարման անցնելու մասին. «Բիզնես, եւ ոչ մի անձնական բան»

22 հոկտեմբերի, 2016  14:32

Վերջերս կառավարության հաստատած ծրագրում պետպատվերով հիվանդներին սպասարկելիս կանխավճարից հետվճարման անցնելու դրույթը նշանակում է, որ բժշկական հաստատությունները պետությունից վճարում կստանան ըստ պետպատվերի շրջանակում հիվանդներին սպասարկելու փաստի, այլ ոչ թե հաստատված գումար, ինչպես ներկայումս է արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հատարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով կառավարության  նոր ծրագրի դրույթը 2017 թվականին պետպատվերի տեղաբաշխման թափանցիկությունը մեծացնելու վերաբերյալ՝ կանխավճարային համակարգին անցնելու հեռանկարով, երկու տարվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը զուգահեռ:

«Այսինքն՝ լավ, տեխնիկապես զինված, վերանորոգված, լավ մասնագետներ ունեցող հիվանդանոցներն ավելի շատ կստանան, իսկ այդ հարցում չառաջադիմողները՝ ավելի քիչ: Նրանք աստիճանաբար ստիպված կլինեն կամ ներդրումներ ներգրավել եւ բարելավել մենեջմենթը, կամ լուծարման գնալ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է առաջին դրույթին՝ պատպատվերի տեղաբաշխման թափանցիկությանը, ապա, նախարարի խոսքով, դա կապված է բիզնեսի գերակայող սկզբունքի հետ: «Շահագրգիռ ցանկացած անձ՝ բժշկական հաստատության նախկին սեփականատեր կամ ներդրող, կամ նախկին պետական ծառայող, կարող է հիվանդանոց բացել եւ որակով մրցակցել: Եվ միակը, ով կորոշի, թե հիվանդանոցը որքան փող կստանա, ժողովուրդն է»,- ասել է նա:

Լեւոն Ալթունյանը կարծում է, որ եթե ամեն ինչ հստակ հիմնված լինի բիզնեսի կանոնների վրա, ապա մրցունակ բժշկական հաստատություններ կհայտնվեն ոչ միայն Երեւանում, այլեւ երկրի մարզերում, եւ պետությունն այլեւս ստիպված չի լինի ֆինանսավորել հազիվ գոյատեւող բժշկական հաստատություններին:

«Բիզնես, եւ ոչ մի անձնական բան», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել