• Latest news

5 հետաքրքիր փաստ պեդիկուլյոզի մասին

23 հոկտեմբերի, 2016  21:03

Պեդիկուլյոզը մաշկի եւ մազերի մակաբուծային հիվանդություն է, որին անգամ այսօր բախվում են շատերը, իսկ առավել հաճախ՝ երեխաները: Կա ոջիլի 3 տեսակ, որոնցով վարակվում է մարդը՝ գլխամաշկի ոջիլ, հագուստի ոջիլ եւ ցայլքի ոջիլ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մասին մի քանի հետաքրքիր փաստ:

1. Ոջիլները չեն կարող «ցատկել» եւ «թռչել»

Ոջիլները չեն  կարող ո՛չ ցատկել, ո՛չ թռչել, ո՛չ լողալ, այդ պատճառով նրանք փոխանցվում են միայն գլուխների անմիջական շփման միջոցով: Ոջիլները չեն կարող մի գխից մյուսը ցատկել, եթե այդ գլուխները չեն շփվում:

2. Ոջիլներն այդքան էլ անվնաս չեն

Մաշկի վրա եւ մազերի մեջ ապրող ոջիլները սովորաբար տհաճ քոր են առաջ բերում, սակայն դա միակ տհաճությունը չէ, որը նրանք կարող են պատճառել: Հագուստի ոջիլները կարող են փոխանցել այնպիսի  ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են վոլինյան տենդը կամ բծավոր տիֆը: Գլխամաշկի ոջիլը հետադարձ տիֆի հարուցիչ է:

3. Ոջիլով վարակվելու ռիսկը կախված չէ մազերի մաքրությունից կամ երկարությունից:

Մազերի ոջիլներին չի հետաքրքրում ո՛չ մարդու մազերի մաքրությունը, ո՛չ երկարությունը: Նրանք հաճույքով բնակվում են ցանկացած գխի վրա: Այդ պատճառով էլ կանխարգելման համար պետք է խուսափել պատահական մարդկանց հետ գլուխները շփելուց: Ոչ մի դեպքում անծանոթ մարդկանց մի՛ վստահեք Ձեր սանրը:

4. Ոջիլներով կարելի է վարակվել սեքսի ժամանակ:

Սեքսի ժամանակ կարելի է վարակվել այսպես կոչված ցայլքի ոջիլներով: Դա ոջիլի տեսակ է, որն ապրում է ցայլքի շրջանում, սեռական օրգանների վրա, հետանցքի շուրջ, ավելի հազվադեպ՝ թեւատակերում, կրծքի վրա, որովայնի վրա, եթե այստեղ մազեր են լինում: Պահպանակը չի կարող պաշտպանել նման ոջիլով վարակվելուց:

5. Ոջիլների դեմ ժողովրդական մեթոդներն առանձնապես արդյունավետ չեն

Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական բաղադրատոմսեր ոջիլներից ազատվելու համար, սակայն սովորաբար դրանք պակաս արդյունավետ են, քան դեղատների միջոցները, եւ  միշտ չէ, որ պակաս թունավոր են: Ժողովրդական միջոցներից շատերի մեջ կա նավթ, որն այդքան էլ անվտանգ չէ:

Պեդիկուլյոզի բուժման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, որը կոչնչացնի ինչպես անիծը, այնպես էլ հասուն առանձնյակներին: Ցանկալի է, որ բուժումը ընտրի մասնագետը, այն ոջիլի տեսակներից կախված՝ տարբեր կլիլնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել