• Latest news

Դիետիկ գազավորված ըմպելիքը չի պաշտպանում 2-րդ տիպի դիաբետից

24 հոկտեմբերի, 2016  10:46

Դիետիկ գազավորված ըմպելիքը ոչ միայն չի պաշտպանում 2-րդ տիպի դիաբետից, այլ հակառակը, օրական երկու չափաբաժին նման ըմպելիք խմելու դեպքում կարող է կրկնակի մեծանալ դրա առաջացման վտանգը: Այս մասին զգուշացրել են Շվեդիայի Karolinska Institute-ի գիտնականները:

Այսօր շատերն են հրաժարվում շաքարով նախընտրելի ըմպելիքներից՝ դրանց դիետիկ այլընտրանքների օգտին, հույս ունենալով, որ դա կարող է պաշտպանել դիաբետից եւ ավելորդ կիլոգրամներից: Բայց դիետիկ ըմպելիքները նույնքան վնասակար են մարդու համար, որքան շաքար պարունակողները:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կալորիաներից զուրկ ըմպելիքներն ուժեղացնում են քաղցի զգացողությունը, դրանց հետեւանքով ավելի շատ քաղցրեղեն ուտելու ցանկություն է առաջանում: Բացի այդ, այդ ըմպելիքներում առկա արհեստական քաղցրացուցիչները չափազանց բացասաբար են ազդում աղիների բակտերիանեի վրա, ինչը մեծացնում է դիաբետի առաջացման վտանգը:

Հետազոտողները հետեւել են 2874 կամավորի, որոնք երկու տարի շարունակ գրառել են, թե ամեն օր ինչ ըմպելիք են խմել: Պարզվել է, որ օրական երկուսից ավելի քաղցր ըմպելիք խմած մարդիկ 2.4 անգամ ավելի հաճախ են բախվել 2-րդ տիպի դիաբետի խնդրին: Նման ըմպելիքների թվում են շաքարով եւ արհեստական քաղցրացուցիչներով գազավորված ըմպելիքները: Իսկ օրական ավելի քան 5 նման ըմպելիքի օգտագործումը դիաբետի առաջացման վտանգը մեծացրել է 4.5 անգամ:

Գիտնականները հայտնաբերել են, որ արհեստական քաղցրացուցիչները նույնքան վտանգավոր են մարդու առողջության համար, որքան շաքարը: Օրական 200 մլ ծավալով նման ըմպելիքը 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը մեծացնում է 21%-ով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Endocrinology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել