• Latest news

Շուտով տղամարդկանց համար խմելու հակաբեղմնավորիչներ կստեղծվեն

24 հոկտեմբերի, 2016  22:41

Wolverhampton University-ի հետազոտողները նոր նյութ են ստեղծել, որը կարող է այլ կերպ ակտիվացնել պրոտեինը, որի շնորհիվ սերմնաբջիջները տեղաշարժվում են: Տեղաշարժվելու հնարավորությունից զրկված սերմնաբջիջները չեն կարողանա բեղմնավորել ձվաբջիջները: Այսպիսով, այն ընդունող տղամարդը որոշ ժամանակ անց անպտուղ կդառնա:

Կանանց համար խմելու հակաբեղմնավորիչներ ստեղծվել են 1960-ական թվականներին: Այդ ժամանակից ի վեր գիտնականները փորձել են հակաբեղմնավորիչներ ստեղծել նաեւ տղամարդկանց համար, սակայն ապարդյուն. հորմոնային բոլոր դեղահաբերն ու ներարկումներն արդյունավետ չեն եղել: Իսկ Wolverhampton University-ի գիտնականների առաջարկած նոր մեթոդն արմատապես տարբերվում է բոլոր նախորդներից. սերմնաբջիջի վրա ներգործող պեպտիդը վերջինին զրկում է տեղաշարժվելու եւ ձվաբջիջներին հասնելու հնարավորությունից:

Կանայք հակաբեղմնավորիչը պետք է ընդունեն դաշտանային փուլի սկզբում, իսկ անցանկալի հղիությունից «պաշտպանությունն» ապահովվում է միայն մեկ շաբաթ անց: Նշված պեպտիդի հիման վրա ստեղծված տղամարդկանց համար հակաբեղմնավորիչները փոքր-ինչ ավելի արագ կսկսեն ներգործել՝ մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամից:

Պրոֆեսոր Ջոն Հոուլը նշել է, որ նոր պեպտիդի լաբորատոր թեստերը խոստումնալից են: «Արդյունքը շշմեցուցիչ է եւ գրեթե ակնթարթային: Եթե առողջ սերմնաբջիջին հավելենք այդ նյութը, մի քանի րոպե հետո այն չի կարող տեղաշարժվել»,- ասել է նա:

Տղամարդկանց համար նախատեսված խմելու հակաբեղմնավորիչները հակադարձ ազդեցությամբ կարող են օգտակար լինել այն կանանց պարագայու, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում հորմոնային հակաբեղմնավորիչներ ընդունել:

Պեպտիդները կարճ շղթաներով ամինաթթուներ են, որոնք ներգործում են մարդու բջիջի աշխատանքի վրա: Գոյություն ունեն բնական եւ սինթետիկ պեպտիդներ: Գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ որոշակի պեպտիդներ ընդունակ են թափանցել սերմնաբջիջների մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել