• Latest news

Հայաստանն ու Մալթայի Ուխտը կարող են համագործակցել նեոնատալ ծառայության ոլորտում

24 հոկտեմբերի, 2016  18:16

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ հիվանդախնամ Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնտբելին։ Նախարարը բարձր է գնահատել աշխարհի տարբեր երկրներում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական առաքելությունը եւ հույս հայտնել, որ այս այցը կնպաստի առողջապահության բնագավառում երկկողմ կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնտբելը նախարարին ծանոթացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կառույցների գործունեությանը, տարբեր երկրներում իրականացվող ծրագրերի ուղղվածությանը` նշելով որ հենվելով տեղի բժշկական կադրերի վրա, ներդնելով կառավարման լավագույն մշակույթ եւ ֆինանսների կառավարման թափանցիկություն,  ինչպես նաեւ առաջնորդվելով միջազգային չափորոշիչներով` լուծում են նախանշված խնդիրները։    

Լեւոն Ալթունյանն իր հյուրին ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխությունները, մասնավորապես` ՀՀ կառավարության վերջերս հաստատված ծրագրով բժշկական հաստատություններին պետպատվերի գումարները կանխավճարի փոխարեն հետվճարման միջոցով տրամադրելը։ Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնտբելը փաստել է, որ իրենց մոտ նույնպես կիրառվում  է ֆինանսավորման նույն եղանակը։

«Այսօր խնդիր ունենք նաեւ միջազգային չափորոշիչներով հիվանդանոցների արդյունավետ կառավարման»,-ասել է նախարարը` կարեւորելով նաեւ փորձի փոխանակումը, համագործակցությունը հանրային առողջապահության եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։

Քննարկվել են նշված եւ այլ ոլորտներում համագործակցության առաջիկա հնարավոր քայլերը, դրանց զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության հուշագիր, որի սահմաններում առաջիկայում կիրականացվի Հայաստանում նեոնատալ ծառայության գնահատում Ուխտի առաջատար մասնագետների կողմից, ովքեր այս ուղղությամբ մեծ փորձ են կուտակել։ Հետազոտության արդյունքում հնարավոր կլինի կյանքի կոչել ոլորտի համագործակցային ծրագրեր։

Հանդիպմանը մասնակցելեն Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ժան Միշել Ուղուրլյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է