• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ն մարզային բժիշկների համար սեմինար է կազմակերպել (ֆոտո)

24 հոկտեմբերի, 2016  19:34

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հոկտեմբերի 22-23-ին կազմակերպել էր «Կանանց առողջություն» թեմայով սեմինար Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի շուրջ 100 գինեկոլոգների եւ ընտանեկան բժիշկների համար։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Աստղիկ» ԲԿ–ից։

 «Աստղիկ» ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար Իննա Պերսոյանը իր խոսքում կարեւորեց բուժհաստատությունների կողմից նման միջոցառումների կազմակերպման նախաձեռնումը, ինչպես նաեւ՝ այս հարցում ՀՀ առողջապահության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի այն բարդությունները, որոնք հանդիպում են բժշկական պրակտիկայում, հասցվեն նվազագույնի։

Նշվեց, որ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրինությունն այս հանդիպումները դարձնելու է շարունակական՝ հատկապես հաշվի առնելով, որ կենտրոնը համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, պարբերաբար կազմակերպում է փոխադարձ այցեր եւ վերապատրաստումներ իր մասնագետների համար, եւ այս փորձը անհրաժեշտ է կիսել նաեւ ՀՀ մարզերում աշխատող մասնագետների հետ։

Սեմինարի առաջին օրը բժիշկներն անդրադարձան հիմնականում Վահանաձեւ գեղձի, գինեկոլոգիական եւ կրծագեղձի հիվանդություններին եւ դրանց ախտորոշման ու բուժման արդի մեթոդներին, մասնավորապես Իննա Պերսոյանն անդրադարձավ փոխարինող հորմոնալ թերապիայի թեմային՝ որպես կանանց առողջության կանխարգելիչ բժշկության կարեւոր մաս:

«Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը ներկայացրեց վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումները։

Թեման շարունակեց կենտրոնի ՈՒՁՀ ծառայության ղեկավար Ռուզաննա Խոնդկարյանը՝ խոսելով վահանաձեւ գեղձի, կրծքագեղձի եւ լյարդի էլաստոգրաֆիայի մասին։

«Աստղիկ» ԲԿ-ի Ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանը խոսեց կանանց ստորին միզուղիների հիվանդւթյունների ախտանիշների մասին։

Կրծքագեղձի քաղցկեղի վիրաբուժական բուժման, ինչպես նաեւ քիմիաթերապիայի մասին զեկույց ներկայացրեց բժշիկ Գեւորգ Ասիլբեկյանը, որից հետո թեման շարունակեց կենտրոնի Մամոգրաֆիկ ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը՝ անդրադառնալով կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման նորագույն մեթոդներին:

«Օստեոարթրոզ. բուժման եղանակներ» զեկույցը ներկայացրեց «Աստղիկ» ԲԿ-ի օրթոպեդ, վնասվածքաբան Ռուբեն Գալստյանը։

Կենտրոնի սրտաբան, առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանն անդրադարձավ հղիների մոտ սրտի ռիթմի խանգարումներին եւ կանանց մոտ սրտային հիվանդության մասին թեմաներին։ Խորանիստ երակների թրոմբոզների մասին խոսեց Արթուր Սարկիսյանը:

Կենտրոնի Ընդհանուր վիրաբուժության ղեկավար Արայիկ Ոսկանյանն անդրադարձավ սուր պանկրեատիտի բուժման նորագույն մոտեցումներին:

Սեմինարի բոլոր մասնակիցները կստանան վկայականներ եւ 11 տեսական ՇՄԶ կրեդիտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել