• Latest news

500 կիլոգրամանոց եգիպտուհին աշխարհի ամենագեր կինն է (ֆոտո)

24 հոկտեմբերի, 2016  21:22

Եգիպտուհի Իման Ահմադ Աբուլատին ճանաչվել է աշխարհի ամենագեր կինը։ Նա տառապում է մորբիդային ճարպակալումով ու գրեթե 500 կգ է կշռում։

Արդեն 25 տարի է կինը անկողնուց վեր չի կենում՝ նա նույնիսկ չի հիշում, թե երբ է վերջին անգամ կարողացել ինքնուրույն վեր կենալ ու տեղաշարժվել։ Այս պահին նրա քաշը կազմում է 495 կգ։ Նրա ազգականները դիմել են Ալեքսանդրիա քաղաքի հիվանդանոցներ, բայց բժիշկները ոչինչ անել չեն կարողացել, ու Իմանը շարունակում է քաշ հավաքել։

Հիմա Իմանի քույրը լրատվամիջոցների միջոցով դիմել է բոլոր բարի մարդկանց ՝ փորձելով գտնել խնդրի լուծումը։ Աղջիկների հայրը մահացել է, երբ նրանք դեռ շատ փոքր էին, ու երկու դստրերի խնամքով միայն մայրն է զբաղվել։ Վաղ մանկությունից Իմանը սրընթաց քաշ էր հավաքում ու շուտով նրան արդեն պետք էր ուղեկցել զուգարան, նաեւ օգնել լողանալիս, քանի որ ինքնուրույն նրա համար շատ բարդ էր այդ ամենը հաղթահարելը։

Կյանքի առաջին տարիներին աղջիկը դեռ կարողանում էր ինքնուրույն շարժվել չորս վերջույթներին հենվելով, բայց 11 տարեկանից սկսած՝ դա էլ է անհնար դարձել՝ Իմանը կաթվածահար է եղել, ինչի հետեւանքով գամվել է անկողնուն։ Բժիշկները ենթադրում են, որ նրա մորբիդային ճարպակալման պատճառը օրգանիզմում հեղուկի պաթոլոգիական կուտակումն է, բայց այդ խնդիրը նրանք չեն կարողանում լուծել։

Այսօրվա դրությամբ Իմանը առաջին տեղն է զբաղեցնում Գինեսի ռեկորդների գրքում։ Մինչեւ վերջերս աշխարհի ամենագեր կինն էր համարվում Սակրամենտո քաղաքի բնակիչ Պոլին Փոթթերը, որի քաշը կազմում էր 290 կգ։ Իսկ աշխարհի ամենագեր տղամարդն էր համարվում Անդրես Մարինոն, որի քաշը գերազանցում էր 440 կգ-ն, սակայն անցած տարի Սուրբ ծննդի նախօրեին նա մահացել էր։ Նման հսկայական քաշը զգալիորեն կրճատում է մարդու կյանքի տեւողությունը, ու Իմանին արդեն հիմա սպառնում են սրտի վտանգավոր հիվանդություններ, այդ թվում ինսուլտ ու ինֆարկտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել