• Latest news

Գիտնականները քթի միջնապատի բջիջներից ծնկի կռճիկ են աճեցրել

25 հոկտեմբերի, 2016  16:43

University Hospital Basel-ի (Շվեյցարիա) գիտնականները քթի միջնապատի բջիջներից ծնկի կռճիկ են աճեցրել: Ստացված կռճիկները, որոնք կիսվելու եզակի ունակությամբ են օժտված, 18-ից 55 տարեկան 10 հիվանդի են պատվաստել: Փոխպատվաստումը կատարվել է դեռեւս երկու տարի առաջ, սակայն վիրահատության հաջողության մասին գիտնականները միայն այժմ են հայտնել, երբ բավական ժամանակ է անցել, որպեսզի ստացած արդյունքը կարողանան գնահատել:

Հիվանդների քթի միջնապատից հյուսվածքի 6 մմ տրամագծով կտոր է վերցվել, որից հետո երկու շաբաթվա ընթացքում այդ բջիջները մշակվել են աճի գործոնի ազդեցությամբ: Այնուհետեւ բջիջները տեղափոխել են կոլագենային մակերեւույթի վրա, եւ մշակումը շարունակվել է եւս երկու շաբաթ: Հետագայում ապագա փոխպատվաստանյութին տրվել է անհրաժեշտ ձեւ, ինչը թույլ է տվել դրանով փոխարինել վնասված կռճիկը:

Փոխպատվաստումից երկու տարի հետո 10 հիվանդից 9-ի մոտ փոխպատվաստման հետ կապված որեւէ բարդացում չի նկատվել: Մասնակիցներից մեկը չի կարողացել անհրաժեշտ հետազոտություն անցնել, քանի որ ծանր վնասվածք էր ստացել:

Պատվաստումից հետո հիվանդները նկատել են ցավի զգացողության նվազում, ծնկահոդի աշխատանքի լավացում, իսկ նրանց կյանքի որակը նկատելիորեն լավացել է: Չնայած այս միջամտությունն արդյունավետ է, առայժմ վաղ է մեթոդի կլինիկական կիրառման մասին խոսելը. դեռեւս շարունակում են հիվանդներին հետեւել: Դրանից զատ, անհաժեշտ է մեծ թվով հիվանդների հետ աշխատելու մեթոդիկա մշակել, նաեւ այսպիսի բուժման արդյունավետությունը համեմատել բուժման ստանդարտ եւ պլացեբոյի մեթոդների հետ:

Մեթոդը բավական հեռանկարային է թվում, եւ հեղինակները հուսով են, որ անհրաժեշտ բոլոր փորձարկումներից հետո հնարավոր կլինի այն կլինիկայում կիրառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել