• Latest news

Սարսափ-ֆիլմերն առողջության համար օգտակա՞ր են

25 հոկտեմբերի, 2016  22:37

Լավ նորություն սարսափ-ֆիլմերի երկրպագուների համար: Այդպիսի ֆիլմերի դիտումը կարող է առողջության համար օգտակար լինել, քանի որ վախն ամրացնում է իմունային համակարգը եւ նույնիսկ նպաստում նիհարելուն: Այս մասին հայտնել են Nottingham Trent University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ սարսափ-ֆիլմեր դիտելիս մարդը ձերբազատվում է բացասական զգացումներից, որոնց կուտակումը կարող է ագրեսիա, վատ տրամադրություն եւ տագնապ առաջացնել: Ավելին՝ ապացուցվել է, որ սարսափ-ֆիլմերի դիտումն ամրացնում է իմունային համակարգը, համենայն դեպս՝ ինչ-որ ժամանակով:

Այսպիսի եզրահանգման գալուց առաջ Coventry University-ի գիտնականները կամավորների արյան անալիզ են վերցրել սարսափ-ֆիլմեր դիտելուց առաջ, դիտելու ընթացքում եւ դիտելուց հետո: Պարզվել է, որ արյան սպիտակ բջիջների մակարդակը, որոնք սովորաբար արտադրվում են ի պատասխան ինֆեկցիաների,  դիտելիս բարձրացել է: Այս երեւույթը բացատրվում է վերապրելու հնագույն մեխանիզմով. արտաքին վտանգի դեպքում մարդու օրգանիզմը պատրաստվում է ինֆեկցիաների, հիվանդությունների եւ վերքերի դեմ պայքարին՝ ամրացնելով իմունիտետը:

Էկրանին վախեցնող կադրերի դիտումը նպաստում է ադրենալինի արտադրմանը, որն ամրացնում է իմունային համակարգը, մեծացնում սրտազարկի ռիթմը եւ արագացնում նյութափոխանակության գործընթացները, որոնք նպաստում են էներգիայի ծախսին: Հենց այդ պատճառով սարսափ-ֆիլմերի դիտումը անուղղակիորեն կարող է նպաստել նիհարելուն:

Դեռեւս 2012 թվականին Վեսթմինիսթերյան համալսարանի գիտնականները չափել են սարսափ-ֆիլմեր դիտած կամավորների այրվող կալորիաների քանակը: Մեկ ֆիլմի ընթացքում մարդիկ այրել են 113 կալորիա, որը համարժեք է քայլելով 30 րոպե տեւողությամբ զբոսանքին: Ըստ որում՝ 1980 թվականի «Լուսապսակ» ֆիլմի դիտումը թույլ է տվել այրել մի ամբողջ 184 կալորիա, որը պարունակվում է շոկոլադի միջին չափի սալիկում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել