• Latest news

Էպիդուրալ անզգայացումը նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը

27 հոկտեմբերի, 2016  14:24

Այն կանայք, որոնց ծննդաբերելիս էպիդուրալ անզգայացում են անում, հետծննդաբերական դեպրեսիայով հազվադեպ են տառապում, ի տարբերություն առանց ցավազրկման ծննդաբերողների: Այսպիսի եզրակացության են հանգել Magee-Women's Hospital of University of Pittsburgh Medical Center-ի հետազոտողները:

Հետծննդաբերական դեպրեսիայով տառապում է յուրաքանչյուր երրորդ երիտասարդ մայրը. դեպրեսիան առաջանում է լացի նոպաների, զայրույթի, բարձր տագնապի եւ այլ բացասական զգացումների հետեւանքով, որոնք բացասաբար են անդրադառնում կյանքի որակի վրա: Ծանր դեպքերում դեպրեսիան կարող է ինքնասպանության մտքերի հանգեցնել, կնոջը դրդել իր կամ երեխայի հանդեպ անխոհեմ քայլերի: Խնդիրն այն է, որ կանանց մեծամասնությունը մենակության մեջ է տառապում. նրանք կարծում են, որ եթե խոստովանեն դեպրեսիայի առկայության մասին, իրենց վատ մայր կհամարեն:

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացման կիրառմամբ ցավազրկումը կարող է նվազեցնել հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Հետազոտության հեղինակները վերլուծել են էպիդուրալ անզգայացմամբ ծննդաբերած 210 կանանց բժշկական նշումները եւ ծննդաբերական ցավերի մակարդակը գնահատել են 10-բալանոց սանդղակով:

Հետագայում նրանք դա համադրել են հետծննդաբերական դեպրեսիայի մակարդակի հետ: Պարզվել է, որ ցավազրկումը որքան արդյունավետ է եղել, այնքան փոքր է եղել հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը: Ամերիկացի գիտնականներն իրենց եզրակացությունը կատարելիս հաշվի են առել բոլոր մյուս գործոնները, որոնք ընդունակ են երիտասարդ մայրերի մոտ հոգեկան այդպիսի խանգարում հարուցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել