• Latest news

Նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության մասին․ Մենք նույնիսկ ռիսկերը գնահատող մասնագետ չունենք

28 հոկտեմբերի, 2016  20:57

Այսօրվա դրությամբ մեզ ոչինչ չի խանգարում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը, բայց առողջապահության համակարգը պետք է հասկանա, թե ինչ տեսքով ու ինչ գնով է կատարվելու պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչն է այսօր խանգարում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը։

«Ապահովագրական ընկերությունների տեսակետից, որքան հում վիճակով ներդրվի այդ համակարգը, այդքան լավ , քանի որ նրանց եկամուտն ավելի շատ կլինի։ Իսկ առողջապահւթյան կազմակերպիչների, այսինքն մեր տեսակետից, որքան այդ ամենը չափած–ձեւած լինի, որքան շատ ծառայություն ներառվեն 100 միավոր գումարի մեջ, ու որքան շատ բան մենք կարողանանք բարդել ապահովագրական ընկերությունների վրա, այդքան լավ։ Միաժամանակ պետք է նրանց 1-3 տոկոսի շահույթ թողել, որպեսզի նրանք ցանկանան զբաղվել այդ գործով։ Հիմա մենք նման հաշվարկներով ենք զբաղված»,- ասաց նախարարը։

Նա դժվարացավ որեւէ ժամկետ նշել, թե երբ հնարավոր կլինի ավարտել աշխատանքները ու գործարկել պարտադիր ապահովագրությունը։ Լեւոն Ալթունյանը նշեց, որ այսօր առողջապահության նախարարությունում նույնիսկ մասնագետներ չկան, որոնք կկարողանային տեսականորեն հաշվարկել այն գումարները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն պաթոլոգիայի համար ու հաշվարկել ռիսկերը։

Նրա խոսքով նախ պետք է ստեղծվի այդ ծառայությունը, որպեսզի հետո ապահովագրական ընկերությունների հետ նստեն սեղանի շուրջ ու երկխոսեն նույն մակարդակի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է