• Latest news

Ութ պոտենցիալ մահացու ախտանիշ

24 մարտի, 2014  11:48

Բոլորին հայտնի են այն նշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ շտապօգնություն կանչել՝ ցավ կրծքավանդակում, սուր ցավ որովայնի հատվածում եւ այլն: Բայց կան նաեւ այլ անհանգստացնող ախտանիշեր, որոնց դեպքում չնայած շտապօգնություն կանչելու կարիք չկա՝ միեւնույն է, Ձեր բժշկի հետ անհապաղ խորհրդակցության կարիք կա, տեղեկացնում է Newsmaxhealth-ը։ 

1. Հեւոց: Եթե Դուք դժվարությամբ եք շնչում, սուլոցով եք շնչում, բայց ոչ վազել եք, ոչ մարզվել, ֆիզիկական ակտիվություն չեք արել, դա անհանգստացնող նշան է: Դա կարող է լինել ասթմա, պնեւմոնիա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կամ նույնիսկ թոքերի թրոմբ, եւ բժշկական օգնություն է անհրաժեշտ: Հեւոցը կարող է պայմանավորված լինել նաեւ խուճապային գրոհով կամ բարձր լարվածությամբ՝ ըստ Մայոյի կլինիկայի:

2. Աչքերի առաջ լույսի ցոլքեր: Դա կարող է ցանցաթաղանթի շերտազատում լինել՝ ըստ allaboutvision.com-ի: Սովորաբար լինում է մեկ աչքում, եզակի դեպքերում՝ երկու աչքում: Ցանցաթաղանթի շերտազատման նախանշան կարող են լինել նաեւ՝ ստվերն աչքերի առաջ, մշուշոտ տեսողությունը կամ անսպասելի առկայծող լույսերի երեւալը: Ցանցաթաղանթի շերտազատումը կարող է հանգեցնել տեսողության կորստի, եթե ժամանակին չբուժել:

3. Անբացատրելի արագ նիհարել: Գրեթե բոլորս ուզում ենք հեշտո ու արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց եթե Դուք ոչինչ չեք անում ու բացարձակ անսպասելի մեկ ամսում կորցնում եք Ձեր քաշի 5%-ը կամ 6 ամսում կորցնում եք 10% քաշ, դիմեք բժշկի: Դա կարող է ինչ ասես լինել՝ քաղցկեղից կամ դիաբետից մինչեւ լյարդի հիվանդություն, ասում է Մայոյի կլինիկան:

4. Աղիների վիճակի անբացատրելի փոփոխություններ: Դա կարող է ինչ ասես լինել՝ անսպասելի փորլուծությունից կամ փորկապությունից, որոնք կարող են շաբաթներ տեւել՝ մինչեւ արյունոտ կամ սեւ կղանք: Դա կարող է բակտերիալ վարակ լինել՝ սալմոնելլա կամ վիրուս կամ աղիների կամ հաստ աղիքի բորբոքային հիվանդություններ, եւ որքան շուտ Ձեզ ախտորոշեն, այնքան հեշտ կլինի բուժել՝ ըստ Ամերիկյան ուռուցքաբանության միության: Ամեն դեպքում, պետք է անհապաղ դիմել բժշկի:

5. Կայուն ջերմություն: Եթե Դուք սուբֆեբրիլ ջերմություն ունեք՝ 37.7-37.8 երկու շաբաթից ավել, հնարավոր է, Դուք գաղտնի վարակ ունեք՝ միզուղիների վարակից մինչեւ տուբերկուլյոզ, կամ նույնիսկ չարորակ ուռուցք: Հերթագրվեք բժշկի մոտ:

6. Ավելի ուժեղացող գլխացավեր: Հատկապես եթե Դուք մոտ 50 տարեկան եք, շտապ բժշկի դիմեք, եթե Դուք անսպասելի «պայթող» գլխացավեր կամ գլխի վնասվածքից հետո գլխացավի ուժեղացող սպազմներ ունեք, խորհուրդ են տալիս մկանային դիստրոֆիայի նյարդաբանության եւ նեւրոպաթիայի ամերիկյան իսնտիտուտի աշխատակիցները: Պրոֆեսիոնալի օգնություն է պետք նաեւ այն դեպքրում, երբ գլխացավն ուղեկցվում է տենդով, գիտակցության խաթարումով, թուլությամբ, ցնցումներով, հոդերի թմրությամբ կամ խոսքի հետ կապված դժվարություններով:

7. Շատ քիչ ուտելուց հետո գերհագեցածության զգացում: Եթե գերհագեցածության զգացումը մեկ շաբաթից ավել է տեւում, բայց Դուք շատ չեք ուտում, անպայման բժշկի գնացեք, հատկապես եթե զգացումն ուղեկցվում է սրտխառնոցով եւ փսխումով: Դա, ըստ Մերիլենդ նահանգի համալսարանի բժշկական կենտրոնի՝ կարող է ստամոքսաղիքային խանգարումների կամ լեղապարկի հետ կապված խնդիրների հետեւանք լինել: Բայց դա կարող է նաեւ ավելի լուրջ վիճակի պատճառ լինել, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի կամ ձվարանների քաղցկեղ:

8. Տաք, կարմիր, ուռած հոդեր: Դրանք կարող են լերդացած արյան կամ արտրիտի, կամ էլ պարզապես չափազանց շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո հին վնասվածք լինել: Ամեն դեպքում, տաք, ուռած հոդերը կարող են նաեւ հոդում վարակի նշան լինել, ուստի անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հոդը փրկելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է