• Latest news

Յոթ սննդամթերք ուղեղի համար

6 ապրիլի, 2014  11:33

Սննդամթերքները կարեւոր դեր են խաղում ուղեղի գործունեության մեջ: Ափսեն՝ ուղեղի աշխատանքը բարելավող սննդամթերքներով լցնելով, մենք կկարողանանք լավացնել մեր ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաեւ ամրապնդել հիշողությունը եւ կենտրոնանալու ունակությունը, պնդում է հոլիստական բժշկության խորհրդատու Ժակլին Բենկսը: Fox News ալիքով նա առաջարկում է 7 սննդամթերքներ, որոնք լավ են ազդում ուղեղի աշխատանքի վրա:

1. Մուգ շոկոլադ


Այս զարմանալի անուշեղենը պարունակում է հակաօքսիդանտներ եւ կոֆեին, որոնք բարձրացնում են սերոտոնինի մակարդակը եւ տրամադրությունը: Մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոլ, որը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նպաստում է դեպի ուղեղ արյան լավ հոսքին:

2. Հապալաս


Հապալասը պարունակում է անտոցիաններ, որոնք պաշտպանում են հիշողության համար պատասխանատու ուղեղի նեյրոնները: Ըստ USDA հետազոտության տվյալների՝ հապալասի հանուկով հարուստ դիետան կարող է բարելավել շարժողական ունակությունները եւ կարճատեւ հիշողությունը: Այս փոքրիկ հատապտուղը կարող է նույնիսկ օգնել իջեցնելու Ալցհեյմերի հիվանդության վտանգը:

3. Բրաունկոլ տեսակի կաղամբ


Վերջերս բրաունկոլը շատ հայտնի է դարձել ուղեղի վրա իր երիտասարդեցնող ազդեցության շնորհիվ: Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների բրաունկոլի օգտագործումը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը:

4. Յուղոտ ձուկ


Քաղցրահամ ջրերում ապրող յուղոտ ձուկը՝ վայրի իշխանը կամ անչոուսը (անձրուկ), պարունակում են անփոխարինելի ճարպաթթուների (ԷՊԹ) բարձր քանակություն եւ դեհիդրոասկորբինաթթու, որոնք նպաստում են կատարյալ ճանաչողական ունակություններին, հիշողության ամրապնդմանը եւ իջեցնում են դեգեներատիվ եւ հոգեկան հիվանդությունների վտանգը, ինչպիսին է թուլամտությունը:

5. Ընկույզներ


Այս հրաշալի մթերքները, որոնք հեշտությամբ կարելի է ձեզ հետ վերցնել, հարուստ են սպիտակուցներով, բարդ ածխաջրերով եւ առողջ ճարպերով, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը: Ընկույզները պարունակում են E եւ B վիտամիններ, օմեգա-6 եւ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հիանալի սննդի աղբյուր են նյարդային համակարգի համար եւ նպաստում են հստակ մտածողությանը եւ դրական մտքերին:

6. Սխտոր


Սխտորը ամենահագեցած սննդամթերքներից է: Այն ամրապնդում է սրտանոթային համակարգը, որը իր հերթին դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

7. Ոստրեներ


Բոլորին հայտնի է, որ ոստրեները ուժեղացնում են լիբիդոն, ինչպես նաեւ նրանք պարունակում են ուղեղի համար օգտակար սննդանյութեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել