• Latest news

Ակուպունկտուրան կարող է օգնել փսխման ռեֆլեկսի դեմ պայքարում

2 դեկտեմբերի, 2013  09:23

Ակուպունկտուրան (ասեղնածակումը) կարող է օգնել մարդկանց, ովքեր ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ փսխման ռեֆլեքս են ունենում, պնդում են  իտալացի հետազոտողները։

Ամերիկացիների մոտավորապես 20%  լուրջ տագնապ են զգում ատամնաբույժի սենյակում:

Մարդիկ, ովքեր չեն կարողանում զսպել փսխման ռեֆլեքսը, չկանխամտածված կերպով զրկում են իրենց լավագույն ստոմատոլոգիական օգնությունից, գրում են Սիցիլիայի Պալերմո Համալսարանից Ջուզեպպա Բիլելլոն (Giuseppa Bilello) եւ Անտոնելլա Ֆրեգապանեն (Antonella Fregapane):

Նրանք առաջարկում են ակուպունկտուրան որպես խնդրի լուծում:

Հետազոտողներն հավաքագրեցին ստոմատոլոգիական աթոռի վրա փսխման ռեֆլեքս ունեցած 20 մարդու, որպեսզի բուժեն վերին եւ ստորին ատամները սովորական պայմաններում, իսկ հետո ակուպունկտուրայից անմիջապես հետո:

Վերին ատամների բուժման առաջին փուլի համար, նրանք հաղորդեցին, որ փսխման ռեֆլեքսի միջին արժեքը  0-10 բալանոց համակարգում  կազմում էր 7 , այստեղ 10- փսխման առավելագույն զգացողությունն է:

Երկրորդ փուլի համար մասնակիցների վրա շարեցին ասեղները  եւ թողեցին մինչեւ միջամտության ավարտը: Միջինում փսխման ռեֆլեքսն ընկավ մինչեւ 1-ը:

Համաձայն Acupuncture in Medicine ամսագրի հոդվածի,  նույն պատկերն էր նաեւ ստորին ատամների բուժման ժամանակ, հըաղորդում է Fox News-ը։

Տվյալ հետազոտության ժամանակ գիտնականները ասեղները տեղադրում էին PC6, EX 1 եւ CV24 ակուպունկտուրային կետերի՝ դեմքի եւ պարանոցի  վրա:

Ակուպունկտուրայի առավելություններից մեկն այն է, որ վիրահատությունից հետո հիվանդը կարող է մեքենա վարել, ինչն անհնար է բուժման այլ եղանակների ժամանակ, ինչպես օրինակ՝ ընդհանուր անզգայացման դեպքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել