• Latest news

Ասպիրինը կանխարգելում է վտանգավոր բարդությունները հղիության ընթացքում

10 ապրիլի, 2014  14:45

ԱՄՆ փորձագետների նոր առաջարկի համաձայն՝ պրեէկլամպսիա կոչվող լուրջ հիվանդության բարձր վտանգով հղի կանայք առաջին եռամսյակից հետո պետք է ամեն օր ասպիրինի ցածր դեղաչափեր ընդունեն:

Կանխարգելիչ միջոցառումների աշխատանքային խմբի խորհուրդներին համապատասխան՝ հղիության միջնամասում եւ վերջում ասպիրինի ցածր դեղաչափերը (81մգ) զգալիորեն կրճատում են վերը նշված կանանց մոտ պրեէկլապսիայի առաջացման հավանականությունը, ինչպես նաեւ անհաս պտղի եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հաղորդում է Newmax Health-ը:

Պրեէկլամպսիան դա հղիության ընթացքում առաջացող բարդ իրավիճակ է, երբ կնոջ մոտ կտրուկ բարձրանում է ճնշումը եւ մեզում սպիտակուցի մակարդակը:

Շատ կարեւոր է կանխարգելել պրեէկլամպսիան, քանի որ նրա հետեւանքները կանխելու միակ եղանակը ծննդաբերությունը խթանելն է, իսկ դա վտանգ է ներկայացնում պտղի կյանքի համար, եթե հղիությունը չի հասել 34 շաբաթականի: Պրեէկլամպսիան հանդիսանում է հղի կանանց մոտ առողջական լուրջ խնդիրների ավելի քան մեկ երրորդի եւ վաղաժամ ծննդաբերությունների 15%-ի պատճառ:

Պրեէկլամպսիայով հիվանդ հղի կանայք կարող են ստանալ կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օրգանների վնասվածքներ եւ ինսուլտ: Այս դեպքում պտուղը շատ դանդաղ է աճում, քանի որ հիվանդությունը նրան զրկում է թթվածնից եւ սննդանյութերից՝ ինչը բերում է թերհաս երեխաների, վաղաժամ ծննդաբերության կամ մեռելածնության, բացատրեցին փորձագետները:

Պրեէկլամպսիայի բարձր վտանգով կանայք դրանք այն կանայք են, որոնք.

Նախկինում հիվանդ են եղել պրեէկլապսիայով

Նախքան հղիությունը հիվանդ են եղել դիաբետով կամ ունեցել են բարձր ճնշում

Երկու կամ ավելի երեխայի են սպասում

Վերջին բժշկական տվյալներին համապատասխան՝ ասպիրինի ցածր դեղաչափերն իջեցնում են վաղաժամ ծննդաբերության վտանգը 14%-ով եւ պտղի դանդաղ աճի վտանգը 20%-ով: Եվ սա բերել է պրեէկլամպսիայի ընդհանուր դեպքերի քանակի 24% նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել