• Latest news

Ինչպես են աղիների բորբոքային հիվանդություններն ազդում հղիության վրա

14 ապրիլի, 2014  10:47

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ աղիների բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ) մի մասը ավելի վտանգավոր են հղի կանաց համար, քան մյուսները:

Հիմնական ԱԲՀ-ներից մեկը խոցային կոլիտն (հաստ աղու բորբոքում) է: 400 000 կանանց մոտ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հղի կանաց համար այն ամենավտանգավորն է, քանի որ առաջացնում է բազմաթիվ բարդություններ, հաղորդում է Fox News-ը: Փորձագետներն ասում են, որ ԱԲՀ-ով բոլոր կանայք պետք է անվտանգ հղիության համար նախազգուշական միջոցներ ձեռք առնեն:

Կրոնի հիվանդությունը եւ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը հանդիսանում են ԱԲՀ հիմնական ձեւերից: Երկուսն էլ ազդում են ստամոքս-աղիքային համակարգի վրա: Խոցային կոլիտը հաստ աղու քրոնիկ հիվանդություն է, այն ժամանակ երբ Կրոնի հիվանդությունը հանդիսանում է ամբողջ ստամոքս-աղիքային ուղու քրոնիկ բորբոքային վիճակ:

Խոցային կոլիտի եւ Կրոնի հիվանդության առաջացման պատճառները մինչեւ հիմա հայտնի չեն, եւ նրանց համար բուժում նույնպես գոյություն չունի:

Հարավային Քալիֆորնիայի Kaiser Permanente բժշկական խմբի հետազոտող բժիշկ Դարիոս Հետաունը եւ իր թիմը փորձել են պարզել, թե ԱԲՀ ձեւը ինչ դեր է կատարում հղիության ժամանակ եւ ինչ բարդությունների կարող է բերել՝ վաղաժամ ծննդաբերություն, ընկերքի արյան հոսքի խանգարումներ կամ ընկերքի պատռվածք: Նրանք ուսումնասիրել են Հարավային Քալիֆորնիայի բոլոր Kaiser Permanente հիվանդանոցներում 2000-2012թթ. ընթացքում ծննդաբերած 395 781 կանանց բժշկական քարտերը:

100 000 հղի կանանցից 130-ը ԱԲՀ են ունեցել, եւ նրանց մոտ իսկապես հղիության ընթացքում լուրջ բարդություններ են եղել: Օրինակ՝ նրանց մոտ 32%-ով բարձր է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը եւ 2 անգամ բարձր է ընկերքի պատռման վտանգը:

Արդյունքները վերլուծելով հետազոտողներն եկել են այն եզրակացության, որ վտանգը շատ ավելի լուրջ է եղել խոցային կոլիտով կանանց մոտ:

Kaiser Permanente-ի մոր եւ պտղի բժշկության մասնագետ բժիշկ Լի Բատտիստան, որը չի մասնակցել հետազոտություններին, խորհուրդ է տալիս աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող կանանց նախքան հղիանալը համոզվել, որ նրանք գտնվում են հիվանդության ռեմիսիայի շրջանում ոչ պակաս, քան 6 ամիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել