• Latest news

Չինացի կնոջ կրծքի իմպլանտները նրա մեջքին եւ որովայնին են հայտնվել (ֆոտո)

14 ապրիլի, 2014  14:31

39-ամյա չինուհի Տյան Հուեյը, ում 2002թ.-ին կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատություն էին կատարել, սարսափով հայտնաբերել է, որ իր կրծքի իմպլանտները տեղաշարժվում են դեպի որովայն եւ մեջք:

Իմպլանտներ տեղադրելով, բարձրացնել սեփական ինքնագնահատականն այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ 41-ամյա Չիուն դավաճանել էր նրան ավելի երիտասարդ կնոջ հետ: Սակայն ավելի քան 10 տարի անց նրա իմպլանտատները սկսել էին տեղաշարժվել: Դրանք իրենց տեղը վերադարձնելու նրա փորձերը ապարդյուն էին, հաղորդում է The Daily Mail-ը:

«Վերջիվերջո, մի գեղեցիկ օր արթնանալով՝ ես հայտնաբերեցի որ կրծքերիցս մեկը մեջքիս է, իսկ մյուսն ընկել է որովայնիս վրա, եւ ես, հասկանալով որ պետք է  ինչ որ բան անել, գրանցվեցի հերթական վիրահատության համար: Սարսափելի էր մտածել, թե ինչ վնաս կարող են հասցնել իմ օրգանիզմին այդ տեղաշարժվող կրծքերը, բացի դրանից դա նաեւ շատ ցավոտ էր»,- ասում է տիկին Տյանը:

Հուանդուն քաղաքի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի բժիշկ Լյան Հաոն հեռացրել է Տյանի կրծքում տեղադրված նյութը՝ պոլիակրիլամիդ հիդրոֆիլ գելը, եւ նոր իմպլանտատներ տեղադրել:

«Պոլիակրիլամիդ հիդրոֆիլ գելը օրգանիզմ ներմուծելու դեպքում կարող է թունավոր լինել: Այն կարող է վնաս հասցնել ոչ միայն նյարդերին, այլեւ երիկամներին, իսկ երբեմն նույնիսկ քաղցկեղ առաջացնել»,- պարզաբանել է բժիշկը:

Ըստ նրա՝ Չինաստանում այս նյութի օգտագործումը 2006թ.-ից ապօրինի է համարվում: Իսկ տիկին Տյանը տեղաշարժվող կրծքերից ոչ միայն ֆիզիկական ցավ է ապրել: «Իմ ամուսինը այժմ նույնիսկ ավելի սառն է իմ հանդեպ»,- հայտարարել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել