• Latest news

«Մաքուր» սննդակարգ

14 ապրիլի, 2014  21:16

Մաքուր սննդակարգ նշանակում է սննդի օգտագործում բնական տեսքով, ինչքանով որ դա հնարավոր է, ասում է դիետոլոգ Պատրիսիա Բաննանը` Լոս-Անջելեսից, Fox News ալիքով: Դա նշանակում է խուսափել կոնսերվանտների եւ շաքարի մեծ քանակությամբ սննդամթերքից, ինչպես նաեւ սննդային արժեք չունեցող սննդամթերքից: Մաքուր սննդակարգը օգնում է ոչ միայն պահպանել առողջությունը, այլեւ դրական է ազդում շրջակա միջավայրի վրա: Փորձեք ներառել ճիշտ սննդակարգի այս միջոցներից մի քանիսը ձեր առօրյա կյանքում նախքան Երկրագնդի օրը՝ ապրիլի 22-ը, խորհուրդ է տալիս բժիշկ Բաննանը:

1. Ավելացրեք բանջարեղենի օգտագործումը

Բանջարեղենը պարունակում է սրտի համար օգտակար վիտամինների, հակաօքսիդանտների եւ բջջանյութի մեծ քանակություն՝ քիչ կալորիաների դեպքում, ինչը բարենպաստ է ազդում կազմվածքի վրա: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել մինչեւ 3 բաժակ բանջարեղեն: Ընտրեք տեղական օրգանական բանջարեղեն, որպեսզի նպաստեք Երկրագնդի օրվան:

2. Քչացրեք շաքարի օգտագործումը

Ձեր սննդակարգը մաքրելու համար քչացրեք քաղցր եգիպտացորենի, կոնֆետների, յոգուրտի, ըմպելիքների եւ հացաբուլկեղենի օգտագործումը: Սրտի Ամերիկյան Ասոցիացիան խորհուրդ է տալիս կանանց օգտագործել օրական 6 թեյի գդալից ոչ ավել շաքար, իսկ տղամարդկանց՝ մինչև 9 թեյի գդալ: Գազավորված ըմպելիքի մեկ շիշը սովորաբար պարունակում է 9 գդալ շաքար:

 Շաքարի օգտագործման նվազեցումը նույնպես օգտակար է Երկրագնդի համար: Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների շաքարի աճեցումը եւ վերամշակումը հաճախ բերում է ջրի եւ ագրոքիմիկատների ինտենսիվ օգտագործման եւ օդի աղտոտման: Օրինակ՝ ավելի լավ է հապալասի ափսե՝ մեկ գդալ պաղպաղակով, քան մեկ ափսե պաղպաղակ՝ հապալասի մի քանի հատիկներով:

3. Երկուշաբթին բուսական սննդի օր հայտարարեք

Շաբաթական մեկ անգամ բուսական սնունդն օգտակար է մարդկանց եւ Երկրագնդի առողջության համար:

4. Գազավորված ըմպելիքների փոխարեն սուրճ եւ թեյ խմեք

Սուրճ եւ թեյ օգտագործողները յուրաքանչյուր կումի հետ միասին ուժեղ հակաօքսիդանտներ են ստանում, որոնք կանխարգելում են բջիջների վնասումը: Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 3 բաժակ սուրճի կամ թեյի օգտագործումը կարող է իջեցնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի վտանգը: Երկրագնդի օրվա առիթով խմեք սիրելի ըմպելիքը սիրելի բաժակից եւ ոչ թե պլաստմասսայե բաժակից: Աղբակույտերն ու օվկիանոսները գերլցված են պլաստմասսայե թափոններով:

5.  Պատրաստեք կրկնակի չափաբաժնով

Երբ դուք առողջ սնունդ եք պատրաստում, պատրաստեք դա կրկնակի չափաբաժնով: Սառնարանում մաքուր սննդի առկայությունը չի թողնի ձեզ ծանր օրվանից հետո հագենալ կասկածելի անառողջ սննդով: Կրկնակի չափաբաժնով սննդի պատրաստումը նաեւ բարենպաստ է ազդում Երկրագնդի էներգետիկ պաշարների վրա:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել