• Latest news

Խառն ամուսնությունները պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդությունների՞ց

14 ապրիլի, 2014  17:23

Խառն ամուսնությունները նպաստում են գենոֆոնդի մաքրմանը եւ, հետեւաբար, սիրտ-անոթային եւ այլ հիվանդությունների թվի նվազմանը։ Այս մասին լրագրողներին պատմեց սրտաբան Միքայել Ադամյանը։

Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր տարածված են ողջ աշխարհում եւ իրենց մահացությամբ առաջին տեղն են գրավում։ Հայաստանում այդ հիվանդություններով տառապող մարդկանց տոկոսը գրեթե չի տարբերվում այլ երկրների տվյալներից եւ նույնքան բարձր է։

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ցուցանիշը պայմանավորված է նախեւառաջ ժառանգականության գործոնով։ Իսկ քանի որ հայերը, ինչպես նշեց սրտաբանը, հազվադեպ են ամուսնանում այլազգիների հետ, գենոֆոնդը չի թարմացվում եւ ժառանգական հիվանդությունները սերնդե սերունդ էլ ավելի են տարածվում։

«Հայ ազգաբնակչությունը մի փակ խումբ է։ Այլ երկրներում խառը ամուսնությունները ավելի շատ են, իսկ հայերի մեծ մասը հայերի հետ է ամուսնանում։ Գուցե դրա հետ էլ կապված է մեր մոտ մի շարք հիվանդությունների շատացումը եւ երիտասարդացումը», - ասաց Միքայել Ադամյանը։

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման այլ ռիսկային գործոններն են՝ նստակյաց ապրելակերպը, որն այսօր նույնպես շատ հատուկ է հայերին, ծխելը եւ սխալ սնվելը։ Ըստ սրտաբանի՝ յուղոտ մսի եւ յուղոտ պանրի, ինչպես նաեւ աղի եւ շաքարի օգտագործումը լավ կլինի նվազեցնել՝ դա դրականորեն կանդրադառնա հայերի առողջության եւ նրանց սիրտ-անոթային համակարգի վիճակի բարելավման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է