• Latest news

Կլինիկական մահ ապրած անէսթեզիոլոգն այդ մասին գիրք է գրել

15 ապրիլի, 2014  10:26

Լույս է տեսել կլինիկական մահ ապրած բժիշկ անէսթեզիոլոգ Արթուր Հակոբյանի «Կյանքի եւ մահվան շփման եզրագիծն ու մարդկային գիտակցությունը» գիրքը, որը դարձել է հարցի բազմամյա ուսումնասիրությունների արդյունք՝ թե ինչ է տեղի ունենում կլինիկական մահի ժամանակ՝ ելնելով սեփական փորձից եւ այս թեմայով այլ հետազոտություններից:

Հիշեցնենք, որ Արթուր Հակոբյանը կլինիկական մահ է ապրել 28-ամյա հասակում՝ 1978թ.-ին, ապենդէկտոմիայից հետո զարգացած պերիտոնիտի հետեւանքով:

Կլինիկական մահ՝ ինպես է դա եղել. պատմում է բժիշկ-անէսթեզիոլոգը

Իր բոլոր հիշողությունները Ա.Հակոբյանը մանրամասն նկարագրել է գրքում, ինչպես նաեւ փորձել է բացատրություն տալ իր հետ տեղի ունեցած երեւույթին՝ ելնելով տարբեր տեսակետներից՝ բժշկական, փիլիսոփայական, հոգեւոր եւ կրոնական, քանի որ, ըստ իր խոսքերի, բժշկությունը բազմաթիվ հարցեր անպատասխան է թողնում: Նկարագրելով ներկայումս հայտնի բոլոր գիտական տեսությունները՝ որոնք փորձում են բացատրել մահամերձ ապրումների երեւույթների մեխանիզմները, հեղինակը նշում է, որ դրանցից ոչ մեկն ունիվերսալ չէ եւ չի կարող բացատրություն տալ այսպես կոչված՝ «փորձ մարմնից դուրս» (ՓՄԴ) երեւույթին: Տվյալ երեւույթին համընդհանուր բացատրություն կարելի է տալ միայն ոչ նյութական հարթության մեջ:

«Համադրելով կյանքի ու մահվան եւ մահամերձ ապրումների երեւույթի մասին ժամանակակից փիլիսոփայական, կրոնական, էզոթերիկ եւ գիտական պատկերացումները՝ տրամաբանորեն գալիս ենք եզրահանգման, որ «բիոինֆորմացիոն հենքը»՝ գիտատեխնիկական տերմինոլոգիայով կամ մեր «հոգին» ՝ հոգեւոր եւ էզոթերիկ պատկերացումներով, մարդու ֆիզիկական մահվան հետ միասին չի անհետանում: Մահը ոչ ավելին քան ակնթարթ է փորձի անվերջանալի հոսանքում «ծնունդից» դեպի «հետմահու»... Դիտարկելով ծնունդից մինչեւ մահ ընկած ժամանակահատվածը՝ մենք սկսում ենք հասկանալ, որ «ֆիզիկական կյանքի դրսեւորման» կամ «Անհատական Կեցության» սահմանները Երկրագնդի վրա գլոբալ առումով պայմանական են, եւ «ծննդյան եւ մահվան» սահմաններ չունեցող տարածության եւ ժամանակի անծայրածիր օվկիանոսում տեղի են ունենալու մարդկային «գիտակցություն-հոգու» էվոլյուցիայի եւ զարգացման հետագա փուլերը՝ մինչեւ պայծառատես «հոգեղեն էակների» վիճակը՝ ինչպիսին մեզ նախասահմանված է դառնալ...»,- գրում է Արթուր Հակոբյանը «Կյանքի եւ մահվան շփման եզրագիծն ու մարդկային գիտակցությունը» գրքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել