• Latest news

Կինը հղիացել է ուրիշի երկվորյակներով

15 ապրիլի, 2014  12:49

Հռոմում կինը անպտղության բուժումից հետո հղիացել է երկվորյակներով, բայց խնդիրն այն է, որ նրան ուրիշի սաղմ են ներմուծել: Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ AFP-ին հղումով, շփոթմունքը տեղի է ունեցել դեկտմբերի 4-ին Հռոմի Սան Պերտինի հիվանդանոցում:

Այդ օրը 4 զույգ են բուժում անցել, եւ հայտնի չէ, թե այլ սխալներ տեղի ունեցել են թե ոչ: Ներկայումս երկրի առողջապահության նախարարությունը քննություն է անցկացնում եւ կլինիկայում բոլոր իմպլանտացիաներն արգելված են:

Սա կլինիկաներում սաղմերը շփոթելու առաջին դեպքը չէ: 2009թ.-ին Օհայոյից կնոջը սխալ սաղմ էին ներդրել եւ նա տղա էր ծննդաբերել, որին հետագայում հանձնել էր կենսաբանական ծնողներին: 2000թ.-ին Սան-Ֆրանցիսկոյում նույնպես ուրիշի սաղմ էին ներդրել:

Ինչպես հայտնում է The Chronicle-ը, Սան-Ֆրանցիսկոյում բժիշկն անմիջապես հասկացել է իր սխալը եւ այն չի բացահայտել: Սյուզան Բուշվեյցը այդ մասին իմացել է ծննդաբերությունից 10 ամիս հետո միայն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել